Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան
«Տնտեսական առումով Հայաստանի համար շահեկան է սահմանների բացումը»,-«ԱՆԻԹԵՔՍ» տեքստիլի ֆաբրիկայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, սակայն այստեղ կա մի կարևոր գործոն, Ադևրբեջանն ու Թուրքիան արադրում են այն, ինչ արտադրում է հայ գյուղացին։
«Մեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից; Գիտեմ, որ հիմա շատ պարզ ճշմարտություն եմ ասում, բայց երևի մեր իշխանությունները հասարակության զգալի մասին չեն տեղեկացրել։ Ադրբեջանն էժան գազի հաշվին շատ էժան գյուղմթերք ունի, Թուրքիան գազի սուբիսդավորման հաշվին շատ էջան գյուղմթերք ունի։ Մենք չենք կարող փոխարինել, մեզ պետք է գործընկեր, որը մեր արտադրանքի մեծ պահանջարկ ունի։ Այդ գործարքը կամ հյուսիսում է, կամ ԱՄԷ-ում»,-ասաց Կարապետյանը։
Ի դեպ, նա նշեց, որ «ԱՆԻԹԵՔՍ» տեքստիլի ֆաբրիկայի արտադրանքը արտահանվում է նաև ԱՄԷ։