Վարագյանն ունի երկուական հողամաս ու առանձնատուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Խաչատուր Վարագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Վարագյանը հայտարարագրել է թվով չորս անշարժ գույք՝ երկու հողամաս ու երկու անհատական բնակելի տուն: Նրան է պատկանում նաև «HYUNDAI SANTA FE 2.7» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ազմել են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտներն ընդամենը 388 հազար դրամ, որ ստացվել են աշխատավարձից: Վարագյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը աշխատել է որպես Արթիկի գազի ՏՏ–ի պետ, իսկ մինչ այդ էլ նույն կառույցում՝ իրացման գծով տեղակալ: ժամանակին եղել է նաև Արթիկի քաղաքապետ: Մինչ այս բարձր պաշտոնում նշանակվելն էլ Վարագյանը պայքարում էր պատգամավորի մանդատ ստանալու համար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում