Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ Մերց
Պատժամիջոցները կարող են մեղմացվել, բայց Իրանը պետք է կատարի երեք պայման, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Մերցը։
«Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը կարող է լինել այս գործընթացի մի մասը։ Եթե համապարփակ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժամիջոցները։ Սակայն մենք դեռ չենք հասել դրան, քանի որ պետք է հասնենք երեք նպատակի.
-Առաջինը՝ պետք է լինի արագ և հստակ համաձայնագիր՝ Հորմուզի նեղուցում ազատ նավարկությունն ապահովելու համար։
-Երկրորդ՝ մենք պետք է վերջապես դադարեցնենք Իրանի միջուկային ծրագիրը։
-Եվ երրորդ՝ Իսրայելին այլևս չպետք է սպառնալ։ Իրանը պետք է դադարեցնի Իսրայելին և նրա հարևաններին սպառնալը», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը։