Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել
Քաղաքականություն

«Հասկանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը, հունիսի 7-ին ընտրատեղամաս չներկայանալը հավասարազոր է նրան ընտրելուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցայտնոտային խոսք ու վարքագիծ, ագրեսիա, մրցակից քաղաքական ուժերին և գործիչներին տարբեր էպիտետներով որակումներ տալու սովորություն։ Նախընտրական այս շրջանում իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քայլերին այլ բնորոշում տալը բարդ է։ Եվ ավելի հաճախ ընդդիմադիր քաղաքական գործիչները ստիպված են լինում այս կամ այն կերպ արձագանքել իրենց հասցեին հնչող մեղադրանքներին կամ խոսույթին՝ մի կողմ թողնելով իրենց նախընտրական ծրագրի ներկայացումը։ «Հաղթողի» դիրքերից հանդես եկող ուժի այս վարքագիծն ինչո՞վ է պայմանավորված։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը նշում է՝ սա մի քանի հանգամանքով է պայմանավորված։ «Առաջինը՝ ագրեսիվ այն հռետորաբանությունը, որն առկա է, սպառնալից արտահայտությունները և այդ ագրեսիվ, հիստերիկ վարքագիծը շատ ուղղակի ազդակ են պետական բոլոր մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակներում և նույնիսկ իրավասություններից դուրս աջակցելու «Քաղաքացիական պայմանագրին» և խոչընդոտելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին։ Պատկերացրեք, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներին, Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին, ուժային կառույցների անդամներին, դատարաններին, դատախազներին։ Երբ այդպիսի սպառնալից արտահայտություններ են անում, բոլոր իմ թվարկած կառույցների ղեկավարները, մարդիկ ինչ-որ ուղերձներ ստանո՞ւմ են, թե՞ չեն ստանում, սա իրենց համար ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ չի նշանակում։ Սա նշանակում է, արդյո՞ք, որ, օրինակ՝ իրավապահ մարմինները պետք է ամենայն մանրակրկտությամբ տնտղեն, գործեր «գտնեն», սարքեն այն ուժերի նկատմամբ, որոնց մասին Փաշինյանը այսպես ագրեսիվ ձևով արտահայտվում է։ Եվ հակառակը՝ ՔՊ-ի կողմից ակնհայտ խախտումների հանդես գալու պարագայում արդյո՞ք այդ կառույցները չպետք է անտեսեն դրանք։ Կարծում եմ՝ սա կարևորագույն հանգամանքներից մեկն է։ Եվ դրա վկայությունն է նաև այն, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է բացահայտ հակասահմանադրական ու հակաիրավական նախընտրական ծրագիր, որի առնչությամբ պատկան մարմինները, կարծես, ոչինչ չեն անում, «բերանները ջուր լցրած», «ձեռքները կապած» նստած են։ Բացահայտ հակասահմանադրական, սահմանադրական կարգը խախտող դրույթներ այստեղ կան։ Սա առաջինը։

Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այն նպատակով, որն իրենք փայփայում են, այն է՝ քաղաքականությունը էլ ավելի կեղտոտ միջավայր դարձնելը, հատկապես երիտասարդներին դրանից էլ ավելի հեռու պահելը։ Նրանց մի մասը 2018 թվականին օգնել են, որ Փաշինյանն իշխանության գա, և այժմ խիստ հիասթափված են։ Միևնույն ժամանակ, որոշ ընդդիմադիր ուժեր այդ երիտասարդների մի մասի համար գուցե համոզիչ են, մի մասի համար գուցե համոզիչ չեն։ Եվ անընդհատ տեղի է ունենում այդ ընդդիմադիր ուժերի նաև սուբյեկտիվ ձևով սևացումը, կեղտոտումը իշխանությունների կողմից, որպեսզի հատկապես երիտասարդներին, ովքեր ավելի շատ են տիրապետում տեղեկատվության այլընտրանքային աղբյուրներին և իրենց ընտրությունը կատարելիս ավելի ռացիոնալ կլինեն, հեռու պահեն ընտրական գործընթացներից։ Կա նաև երրորդ հանգամանքը՝ որ ավելանա վախի մթնոլորտը։ Այսինքն, վախեր առաջացնել բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր, օրինակ՝ հանրայնորեն հանդես կգային և ընդդիմության օգտին կխոսեին կամ կքննադատեին այս իշխանություններին, կամ եթե մտադրություն կունենային ներքին կոմունիկացիայի, ներքին հաղորդակցության մեջ իրենց բարեկամներին, հարազատներին, հարևաններին, համագյուղացիներին, ենթադրենք, քարոզելու ինչ-որ ընդդիմադիր ուժի օգտին կամ ի վնաս «Քաղաքացիական պայմանագրի»։ Պարզ ասած՝ նպատակն է, որ մարդկանց շրջանում վախեր առաջանան, և նրանք այդպիսի հնարավոր նպատակներից, նախաձեռնություններից հետ կանգնեն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այլ հանգամանքներ էլ կան։ «Նա իրեն հանգիստ է զգում, որովհետև թիկունքին ունի Էրդողանի, Ալիևի պես գործընկերներ, որոնք նրան աջակցում են, տոն են տալիս նրա ահաբեկող հայտարարություններին՝ կապված պատերազմի հետ, և հարկ եղած ժամանակ կարող են նրան օգնության հասնել՝ գործով ապացուցելով իր այդ թեզը, որ իր ընտրվելն անհրաժեշտ է խաղաղության համար, և չընտրվելը կարող է պատերազմ բերել։ Ունի նաև աշխարհաքաղաքական հենարաններ տարբեր տեղերում՝ և՛ եվրոպական մայրաքաղաքներում, որտեղ այդքան աչք են փակում իր ակնհայտ հակաիրավական գործողությունների վրա, և՛ Անկարայում, և՛ Բաքվում։ Ինչո՞ւ չէ, նաև ունի հենարաններ Մոսկվայում, որոնց այս պահին գուցե ձեռնտու չէ խառնվելը, ձեռնտու է այնպիսի Հայաստան, որը շարունակաբար զիջում է, և իրենց համար պայմանագրային պարտականությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում։ Այս ամեն ինչն է պայմանավորում նրա այս ագրեսիվ վարքը»։

«Իրավական» անվանվող զուտ քաղաքական գործընթացների տիրույթում ենք արդեն ամիսներ շարունակ։ Ձերբակալություններ, կալանավորումներ, խոսքի սահմանափակումներ, ճնշումներ։ Կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ՝ մայիսին, դրանք կարող են նոր թափ ստանալ, բայց մյուս կողմից՝ նմանատիպ գործողությունները կարող են մարդկանց փողոց դուրս բերել։ Սողոմոնյանը դժվարանում է այս դիտարկմանը միանշանակ պատասխանել, բայց այսպես է արձագանքում. «Օգտագործելով պետական մարմինները՝ նա հետևում է հանրային տրամադրություններին, և որքան հանրային տրամադրությունները իր դեմ լինեն, այնքան նա ավելի է ապավինելու ճնշումների, ահաբեկումների մեխանիզմին»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կարևորությանը։ Չէ որ հանրությունը տեսնում է, որ չընտրվելու դեպքում իշխող ուժն իրեն սպառնում է պատերազմով, իսկ նրա հռչակած «խաղաղության» շրջանակներում Ադրբեջանը հիմնահատակ ավերում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ «Անչափ կարևոր օր է հունիսի 7-ը։ Ես ավելին ասեմ. մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց իմանալ, որ ընտրություն է լինելու, հասկանալ, որ Փաշինյանը կործանման է տանում մեր երկիրը և չներկայանալ ընտրական տեղամաս, հավասարազոր է Նիկոլ Փաշինյանին ընտրելուն»,- եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում