Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմ
Քաղաքականություն

Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում են գերազանցապես հարկատուների միջոցների հաշվին:

Ու շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ զավեշտական պատկեր է ստացվում. գրեթե բոլոր հարցումների տվյալներով, հանրության (կարելի է ասել՝ հարկատուների) մոտ 70 տոկոսը մերժում է Փաշինյանին: Բայց Փաշինյանը բոլոր հարկատուների հարկատվությունից գոյացած բյուջետային միջոցների մեծ մասն առնվազն այս փուլում (չնայած ինչո՞ւ միայն այս փուլում, նախկինում էլ) ծախսում է, որպեսզի վերարտադրի իր աղետաբեր իշխանությունը:

Ավելին, կառավարության, պետական կառույցների անմիջական պարտականությունները (հանրապետական նշանակության ու միջհամայնքային ճանապարհների նորոգում, դպրոցների, մանկապարտեզների նորոգում, կենսաթոշակների ապահովում և այլն) փորձում է հանրության վրա «սաղացնել» որպես մի մե՜ծ լավություն: Այն կարգի, որ կարծես պապական ոսկիներն է պուլիկի մեջ գտել ու իր անձնական, այլ ոչ թե պետբյուջեի միջոցներով է այդ ամենն արվում:

Զուգահեռ՝ գնալով ավելի ու ավելի շատ ահազանգեր են հնչում առ այն, որ հատկապես մարզերում քպական չինովնիկների միջոցով իշխանությունը «գույքագրում» է, թե տնետուն ով ինչ կարիք կամ խնդիր ունի, որպեսզի պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություններ տրամադրեն «կարիքավորներին»: Դե, իհարկե, դա ոչ մի դեպքում ընտրակաշառք չէ, ի՜նչ եք ասում: Նրանք դա փաթեթավորում են այն «սոուսով», որ մարզպետարանները, համայնքապետարանները միշտ էլ նման աջակցություններ տրամադրել են, դա իրենց գործառույթների մեջ է մտնում:

Ի դեպ, վերադառնալով հարկատուների և հարկերի թեմային: Փաշինյանը առիթը չի կորցնում, որպեսզի տեսախցիկների առաջ երկար-բարակ «փայլատակի» իր՝ մեկը մյուսից հանճարեղ «դատողություններով»: Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ հարկերի հետ կապված հարց էր օրակարգում, Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «...Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս: Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե, թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն: Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպի ֆառն ա մնալու»:

Փաշինյանին ու նրան հմայված ունկնդրողներին արժե հիշեցնել, որ պետությունը, կառավարությունը հենց դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյացած պետական բյուջեի միջոցները ուղղեն սոցիալական ու ենթակառուցվածքային անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Այդ թվում՝ ճանապարհների կառուցում, նորոգում և այլն:

Երբ Փաշինյանը խոսում է կառավարության կողմից ճանապարհներ կառուցելու մասին, նա կարծես «մոռանում» է, որ դա կարողանում է անել բոլորիս վճարած հարկերի հաշվին: Այո, նաև ունևոր, գործարար, արտադրություն դրած, բիզնեսներ հիմնած ու հազարավոր աշխատատեղեր ապահովող գործարարների, խոշոր ու ոչ խոշոր բիզնեսներ ունեցող ձեռներեց մարդկանց վճարած հարկերի հաշվին: Նաև պարզապես աշխատող ու հարկ վճարող մարդկանց հաշվին:

Դա լավություն չէ, էլի, որ Փաշինյանը հա երեսով է տալիս: Դա պարտականություն է, որն, ի դեպ, այս կառավարությունը կատարում է վատ, անորակ ու փնթի, նաև՝ գերածախսերով: Ժողովրդական խոսքով ասած՝ իշխանությունները «հերանց տնից» չեն բերել այն միջոցները, որոնցով վատորակ ասֆալտ են անում, այլ պետական բյուջեից:

Հա, դեռ մի բան էլ՝ իրենք իրենց առասպելական պարգևավճարներ են դուրս գրում:

Եվ հետո, եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք:

Եվ էլի. կես կատակ-կես լուրջ ենթադրենք, թե որևէ մեծահարուստ որոշում է, որ, չէ, կառավարությունը իր մուծած հարկերը մսխում է, ճանապարհն անորակ է սարքում, ու որոշում է, որ ինքը պիտի իր միջոցներով մայրուղի կամ մի 20 կմ ճանապարհ կառուցի: Հաջորդ իսկ պահին, կարող եք չկասկածել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին ու քննչականին, դատախազությանը հրամաններ կտա, ու ինքնուրույն ճանապարհ սարքել ցանկացող մարդուն ազգուտակով կկալանավորեն, կսկսեն խոշտանգել, կհայտարարեն, թե «ընտրակաշառք» է:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենն իսկապես խայտառակ, աննախադեպ անհավասար մրցակցային վիճակ է, վարչական ռեսուրսի, պետբյուջեի տոտալ չարաշահում՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Կօգնի՞: Հազիվ թե: Քանզի անցած ութ տարում բերած աղետներն ու փորձանքները, ավերումներն ու կորուստները պարզապես չեն կարող մոռացվել գյուղատնտեսական սուբսիդիաներով, 10 հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով կամ մի երկու ճանապարհ անորակ ասֆալտապատելով: Դե, թեկուզ որակյալ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում