Վաճառել է հինը, գնել ավելի թարմը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Հարությունյանը նախորդ տարվա ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների առքուվաճառք է իրականացրել: Մասնավորապես նա 750 հազար դրամով վաճառել է «MERCEDES–BENZ C 220» մակնիշի իր ավտոմեքենան և 3 միլիոն դրամով գնել «MERCEDES–BENZ E 240» մակնիշի ավտոմեքենա:
Մարզպետի տեղակալի տարեկան եկամուտները կազմել են 6 միլիոն 601 հազար դրամ, որից 5 միլիոն 323 հազար դրամը աշխատավարձն է եղել, 528 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 750 հազար դրամն էլ վերևում նշված ավտոմեքենայի վաճառքից ստացված հասույթը:
Հարությունյանը այս պաշտոնում է արդեն մոտ 10 տարի՝ 2008 թ.–ից, մինչ այդ էլ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում