Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է
Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարն է, և մինչ այդ Սամվել Կարապետյանը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին, որովհետև կուսակցության նախագահի մասնակցությունը առանցքային է։ Մրցակցության, հավասարության, ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից սա ակնհայտ անհրաժեշտություն է, և հույս ունենք, որ նշվածը կապահովվի, և ինչ-որ իմաստով ցավ ենք ապրում, որ այդ բեռն ընկել է դատական իշխանության ուսերին, այդպես չպետք է լինի, բայց սա ՀՀ-ում առկա իրականությունն է, սա է քաղաքական հետապնդումների տրամաբանությունը։ Չենք զարմանում, բայց մյուս կողմից ունենք հստակ ակնկալիք ու պահանջ՝ իրավունքի խախտման վերացման վերաբերյալ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։