Ոստիկանությունը զգուշացնում է՝ եթե փողոցի մեջտեղում նստած «երեխա» տեսնեք, կողպեք մեքենայի դռները
Այսօր հանցագործներն օգտագործում են ամենաանբարոյական և անընդունելի հնարքները՝ իրենց զոհերին խամաճիկացնելու և իրենց ուզածին հասնելու համար։ Այդպիսի մի դեպք էլ պատահել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում։ 33-ամյա կինը աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին նկատել է երեխայի, ով նստած էր փողոցի կենտրոնում։
Կանգնեցնելով մեքենան՝ կինը ցանկացել է դուրս գալ, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում, սակայն, բարեբախտաբար, նկատել է, որ իրականում այդ երեխան խամաճիկ է։ Հեռանալով այդ վայրից՝ կինն անմիջապես հայտնել է ոստիկաններին պատահածի մասին, ովքեր մի քանի օրերի ընթացքում պարզել են ողջ եղելությունը։
Բանն այն է, որ մի քանի հանցագործներ, կազմելով հանցավոր խմբավորում, նման քայլով կանգնեցրել են մեքենաները և թալանել այն մարդկանց, ովքեր դուրս են եկել իրենց մեքենաներից։
Խմբավորման կողմից իրականացվել էին մի շարք կողոպուտներ երկրի տարբեր նահանգներում, և բոլոր տեղերում օգտագործվել էր նույն մարտավարությունը, այդ իսկ պատճառով էլ ոստիկանությունը զգուշացնում է մարդկանց ոչ մի դեպքում կանգ չառնել նման իրավիճակներում, իսկ կանգնելու դեպքում էլ անպայման ներսից կողպեք մեքենայի դռներն ու զանգահարեք համապատասխան մարմիններին. գրում է blognews.am-ը: