Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան
uncategorized

Տասը օր՝ Ջրարբիի դպրոցը ջեռուցմամբ ապահովելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցում դասադուլ էր. ծնողներն իրենց երեխաներին դպրոց չէին տարել՝ դպրոցում ջեռուցման համակարգի բացակայության և դպրոցի անմխիթար պայմանների պատճառով:

Գյուղի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները դպրոցի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Ավելի քան 20 տարի դպրոցը չունի ջեռուցում, իսկ տարիների ընթացքում դպրոցի ներքին տեսքը ահավոր վիճակի է հասել՝ որոշ պատուհաններ բացակայում են, պատերը ճաքեր ունեն, սանհանգույցը նորմալ չի աշխատում, իսկ հոսանքի լարերը պատերից են կախված:

Ջրարբիի բնակիչները բազմիցս հարցը բարձրաձայնել են, խնդրել լուծում տալ խնդրին: Տարիներ շարունակ նրանց խոստացել են վերանորոգում իրականացնել, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

Այսօր արդեն ծնողները մարտական են տրամադրված եղել: Դպրոցի 261 սաներից միայն 30–ի ծնողներն են իրենց երեխաներին առավոտյան դասի ուղարկել: Նրանք էլ եղել են հիմնականում ուսուցիչների երեխաներ:

«Գյուղի 90%–ը երեխեքին դպրոց չի ուղարկել: Էն 10%–ն էլ դասատուների և խաթր անողների երեխեքն են եղել»,– «Փաստին» տեղեկացրեց դասադուլի կազմակերպիչներից Սարո Մկրտչյանը:

Ծնողներն այսօր վճռական էին, պահանջել էին մարզպետի՝ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպում: Ի վերջո մարզպետը եկել էր հանդիպելու գյուղի մտահոգ բնակիչների հետ և խոստացել խնդրին 10 օրվա ընթացքում լուծում տալ:

«Դասադուլը դադարեցված է: Մարզպետը եկավ, խոստացավ 10 օրվա մեջ ջեռուցման խնդիրը լուծել՝ ջեռուցման համակարգ տեղադրել: Իսկ դպրոցի վերանորոգման կամ նոր մասնաշենք կառուցելու հարցը կներառեն հաջորդ տարվա նախագծի մեջ»,– հայտնեց մեզ Սարո Մկրտչյանը:

Վերջինս պատմում է, որ մինչ այս էլ շատ են խոստացած եղել, սակայն ամեն ինչ այսպիսի մասշտաբների չէր հասել և լրագրողներ ներկա չէին եղել, ամեն ինչ փոխանցվել էր բանավոր: Նման հանդիպում առաջին անգամ տեղի ունեցավ: Հարցին, թե այս խոստումին հավատո՞ւմ են, պատասխանեց. «Հույսը վերջինն ա մարում, 10 օր հետո կերևա: Եթե չեղավ, էլի նույն վիճակն է լինելու, էլի երեխեքը դպրոց չեն հաճախելու»:

Նշենք, որ մինչ այժմ այս դպրոցի ջեռուցումը իրականացվել է սալյարկայի վառարանների միջոցով: Ինչն իհարկե լավ չէր տաքացնում. «Ուգառ, պաժառ, երեխեքի վրայից սալյարկի հոտ էր գալիս: Ահավոր խնդիր էր, տեսնենք՝ ինչ կլինի»,– նկատեց նա:

Սարո Մկրտչյանի խոսքով՝ Ջրարբիի դպրոցի խնդիրը բազմիցս է բարձրացվել, սակայն այդպես էլ լուծում չէր տրվում. թե՛ տեղի իշխանությունը, թե՛ Կրթության և գիտության նախարարությունը միայն խոստանում էին, բայց բանը գործին չէր հասնում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում