Նարեկ Գաբրիելյանը վարկ է վերցնում, փոխառություններ հանձնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետ Նարեկ Գաբրիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Գաբրիելյանը հայտարարագրել է հողամաս և երկու ավտոմեքենա՝ «MAZDA 3» և «FORD FIESTA 1.4» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 20 միլիոն 381 հազար դրամ:
Դրամական միջոցները կազմել են 4 միլիոն 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 17 միլիոն 285 հազար դրամ, որից 14 միլիոն 558 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածը 4 տարբեր աշխատավարձերից ստացված գումար:
Գաբրիելյանն այս պաշտոնը ստացել է 2012 թ., իսկ մինչ այդ զբաղեցնում էր Դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում