Մխիթարյանը 16 հազար դոլարով գույք է վաճառել, բայց հայտարարագրում նշված չէ, թե ինչ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Մխիթարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մխիթարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում հողամաս ու հասարակական նշանակության շինություն: Դրամական միջոցները կազմել են 22 հազար 500 ամերիկյան դոլար և 25 միլիոն 500 հազար դրամ:
Եկամուտներ ունի թե՛ դրամով և թե՛ դոլարով արտահայտված: Հայտարարագրել է 3 միլիոն 235 հազար դրամ աշխատավարձ, 2 միլիոն դրամ վարձակալության դիմաց ստացված վճար ու 735 հազար դրամ ստացված փոխառություններ՝ վարկեր: Դոլարով արտահայտված եկամուտը գոյացել է 28 հազար ԱՄՆ դոլար ստացված փոխառություններից ու 16 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը օտարելուց՝ վաճառելուց:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում