Թե ինչպես ոչնչացվեց ադրբեջանական «Մի-8» ուղղաթիռը, որի մեջ մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ կային
Լուսանկարում Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իսմաթ Գաիբովն է։ Սումգայիթի ջարդերի ժամանակ Գաիբովը քաղաքի դատախազն էր, իսկ ամիսներ անց՝ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԿԱՐԳՈՎ, նշանակվել է Ադրբեջանի գլխավոր դատախազ:
Ադրբեջանի կալանավայրերում գլխավոր դատախազ Գաիբովն անձամբ մասնակցում էր գերեվարված ֆիդայիների և խաղաղ բնակիչների դաժան ծեծերին, ստորացումներին և խոշտանգումներին...
Ուղիղ 26 տարի առաջ այս օրը Արցախի օդային տարածքում (Մարտունու շրջանում) ոչնչացվեց Ադրբեջանի զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռը, որի մեջ էր նաև Գաիբովը։
Նրանից բացի՝ այդ ուղղաթիռի մեջ էին ՝
- պետքարտուղար Տոֆիկ Իսմայիլովը
- պետքարտուղարի օգնական Ռաֆիկ Մամեդովը
- պետխորհրդական Մուհամեդ Ասադովը
- փոխվարչապետ Զուլֆի Հաջիևը
- պատգամավոր Վելի Մամեդովը
- պատգամավոր Վագիֆ Ջաֆարով
- նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օսման
Միրզոևը
- փոխնախարար Գուրբան Նամազալիևը և այլն։
ՈՉԻՆՉ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ։