Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբՈւլյանովսկի մարզում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում Ոչ մի գերտերություն մեզ անվտանգություն չի խոստանա մինչև մենք չհոգանք մեր անվտանգության խնդիրները․ Արշակ ԿարապետյանՄհեր Աղամյանի հայտարարությունըԱվելի քան 10.000 քաղաքացի արդեն մասնակցել է «Հայաստան» Դաշինքի ծրագրի ստեղծմանը․ Իսկ դո՞ւՓոփոխությունը գալիս է․ ինչ դաս ենք քաղելու պատերազմից 10 տարի անց. Արթուր ԱվանեսյանՔուվեյթում իրանական ԱԹՍ-ի hարվածից հետո նավթավերամշակման գործարանում hրդեհ է բռնկվելՄեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք. հարցում ԳյումրիումՓոփոխություն՛ Միայն Սամվել Կարապետյանի հետ. Շիրազ ՄանուկյանՊարսից ծոցի պատերազմ - Իսրաելի խաղեր - խաբեության կիզակետ. Վահե ԴարբինյանՓորձում են պահել իշխանությունը՝ ժողովրդին շանտաժի երթարկելով․ Ավետիք Չալաբյան Ի՞նչ կասեք Նիկոլ Փաշինյանին, եթե հանդիպեք. հարցումԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Տիգրանաշենի բնակիչները սեփականության իրավունք չունեն և ապրում են վտանգի մշտական վախի մեջ (տեսանյութ)Արշակ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չէ․ Նառա Գևորգյան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան Հայ քրիստոնյան նախ պետք է պաշտպանի իր Եկեղեցին՝ մեր ինքնության կարևոր հենասյունը․ Արմեն ՄանվելյանՀայաստանը ունի երկու ընտրություն. շարունակել այսպես` թույլ Նիկոլ Փաշինյանի հետ կամ ուժեղանալ` Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում 273 հեկտար անտառ կտնկվի Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000 դրամով. հարցում Փաշինյանը պարտավորվել է ամեն գնով խզել երկաթուղու կոնցեսիան Արդյո՞ք Փաշինյանը փակում է ատոմակայանի հարցը Արևը և քամին ապահովել են ԱՄՆ-ի նոր էներգիայի գրեթե 90%-ը
Քաղաքականություն

Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաձայնեք, որ դժվար է ավելի դիպուկ ու «գեղարվեստական» բնորոշել այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական ճակատում: Տեսեք, Փաշինյանը մեկնում է Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ և կիսաարդարանալու տոնով ասում, հիշեցնում, թե այն ամենը, ինչ անում, ծրագրում և իրականացնում է, ասենք, ԱՄՆ նախագահ Թրամփի կամ Եվրամիության հետ, վերջում գալիս ու տեղեկացնում է Կրեմլին: Փաշինյանի ասածն այն է, թե ինքն, իբր, ամեն ինչի մասին տեղեկացնում է գործընկերներին, տվյալ դեպքում՝ Վլադիմիր Պուտինին:

Բայց այդ դեպքում ստացվում է, որ նա, մեղմ ասած, հիմար վիճակի մեջ է դնում իր արևմտյան գործընկերներին: Իսկ ավելի ստույգ՝ այնպիսի վիճակի մեջ, որի արդյունքում իսպառ կորչելու է վստահությունը: Մյուս կողմից՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ մի բան է ասում, ապա գալիս է Հայաստան, մեկ ուրիշ բան է ասում: Կամ՝ գնում է Եվրոպական խորհրդարան մի բան է ասում, գնում է Կրեմլ և մեկ այլ բան ասում: Ու այդպես՝ անընդհատ:

Մի խոսքով, Փաշինյանը տևական ժամանակ զբաղված է աշխարհաքաղաքական լարախաղացությամբ: Սակայն խնդիրն այն է, որ այդ լարը պարզապես «կոճի թել» է՝ չափազանց բարակ, այնքան, որ ամեն վայրկյան կարող է կտրվել: Իր այդ լարախաղացությամբ Փաշինյանը վերածվել է բացարձակապես անվստահելի գործչի: Գլուխը՝ քարին, եթե դա միայն առանձին վերցրած որևէ գործչի վարկի կամ կերպարի հարց լիներ: Հայաստանն է դառնում անվստահելի գործընկեր, ըստ որում՝ ինչպես Եվրամիության համար, այնպես էլ՝ Մոսկվայի և հնարավոր այլ բարեկամական կենտրոնների համար: Էլ ավելի վատ՝ այդ «կոճի թելին» դրված է Հայաստանի ճակատագիրը:

Փաշինյանը, հասկանալի է, հանուն իր իշխանությունը պահելու դիմում է նման արկածախնդրական լարախաղացության: Բայց դա կարող է շատ լուրջ խնդիրների հանգեցնել, ըստ որում՝ ոչ միայն Փաշինյանի համար: Անհանգստության ու մտահոգության պատճառը Հայաստանի՝ որպես արտաքինքաղաքական գործընկերոջ հարգին ու վարկին պատճառվող զգալի վնասներն են, որոնց հետևանքների վերացմամբ հարկադրված է լինելու զբաղվել հաջորդ իշխանությունը, անկախ այն բանից, թե ով կդառնա Հայաստանի ղեկավար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում