Պատրաստում ենք քաբաբ
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 կգ. տավարի միս,
3 գլուխ սոխ,
2 պճեղ սխտոր,
կարմիր պղպեղ,
կանաչ սոխ,
խառը կանաչի,
աղ:
Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը, սոխը, սխտորը մսաղացով աղալ, ստանալ համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մանրացված կանաչին, համեմել սև և կարմիր պղպեղով, աղով: Ստացված զանգվածը լավ խառնել, ապա մի քանի ժամ թողնել սառնարանում: Այնուհետև պատրաստել կլոր գնդիկներ և ձեռքերը ջրի մեջ թաթախելով՝ գնդիկներն անցկացնել շամփուրի վրա:
Քյաբաբները դնել թեժ կրակի վրա մինչև կարմրի:
Մատուցել սոխի և կարագի հետ:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info-ն