Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների՝ hակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Աֆղանստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին օգնելու համար: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Արաղչին նաև քննադատել է եվրոպական երկրներին:
«Նրանք սկզբունքորեն դեմ են պատերազմին, սակայն կոնկրետ քայլեր չեն ձեռնարկել Իրանի դեմ հարձակումները դատապարտելու համար: Դա ցույց է տալիս, որ նրանք վճռորոշ դերակատար չեն միջազգային ասպարեզում»,- ասել է Արաղչին: