Բացահայտում. Ստալինը հոգևոր սեմիարիան ավարտել է Գյումրիում և ապրել է Գյուրջիևի տանը. (տեսանյութ)
Այս հարցի շուրջ ռուս գրող և պատմաբան Անդրեյ Սիմելնիկովը ուսումնասիրել է տարբեր աղբյուրներ և ներկայացրել է իր սեփական սենսացիոն հիպոթեզը. «Իոսիֆ Վիսարինովիչը երբեք չի ավարտել Թիֆլիսի սեմինարիան, նա ավարտել է Ադրիանապոլի ճիզվիտական քոլեջը»,-ասում է պատմաբանը: Ալեքսանդրապոլը դա Լենինականն է, որ Հայաստանում է:
Այս մասին հայտնում է Arenanews.am-ը՝ նշելով‚ որ այդ մասին վկայող բոլոր փաստացի ապացույցները ոչնչացված են:
Դեպի այս անսպասելի տարբերակը Սիմելնիկովին տարան Ստալինի կենսագրության մեջ առկա ակնհայտ ժամանակագրական անհամապատասխանությունները և անուղղակի ապացույցները:
Պատմաբանը չի կասկածում՝ հենց Հայաստանում է Իոսիֆ Ջուգաշվիլին ծանոթացել մի հանելուկային մարդու հետ, ով փոխել է նրա ողջ կյանքը՝ օկուլտիստ Գեորգի Գյուրջիևի հետ: «Իոսիֆ Ստալինը սովորել է նույն խմբում մեծ միստիկ Գյուրջիևի հետ: Նույնիսկ Գյուրջիևի հետ տանն է ապրել, և Գյուջիևի մայրը նրանց համար կարկանդակներ է թխել»,-փաստում է պատմաբանը:
Գյուրջիևի մասին հայտնի է, դեռ 20 տարեկանից ծառայել է տիբեթյան ուսուցիչների մոտ, հետո սովորել է սուֆիական կենտրոններում, մասնակցել է էքսպեդիցիաների արևելյան տարբեր երկրներում՝ Հնդկաստանում, Աֆղանստանում, Պարսկաստանում և Եգիպտոսում: Հիմնել է «Մարդկային ներդաշնակ զարգացման» ինստիտուտը: