Չգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ
Պատմական էր անվանել Գուգարաց թեմի այդ ժամանակվա առաջնորդ, երջանկահիշատակ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը Լեռնահովիտի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը, որը տեղի էր ունեցել 2016 թվականին նրա ձեռամբ ու Կարապետյան ընտանիքի աջակցությամբ։
Չգործող եկեղեցին վերակառուցվել է ընտանիքի հոր` Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ, թոռան Վահե Կարապետյանի ու Կարապետյան ընտանիքի ֆինանսավորմամբ։
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 19-րդ դարասկզբին, Վանքի դոշ կոչվող բլրի վրա գտնվող և բնական աղետից խոնարհված մեկ այլ սրբավայրի քարերով, որոնք լեռնահովիտցիներն իրենց ուժերով են տեղափոխել գյուղ։