Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան
uncategorized

Կարինե Դանիելյան. «Ինձ զարմացնում է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը էկոլոգիա առարկայի նկատմամբ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ էկոլոգիական կրթության ընդլայնումը մեր երկրում անհրաժեշտություն է: Վերջինիս կարծիքով՝ օրենքում նաև պետք է քաղաքաշինության և տնտեսական դրույթներ ներառվեն:

«Պետք չէ էկոլոգիական ոլորտը ներառել վերջում, ամեն ինչ անել և նոր դրան անդրադառնալ: Էկոլոգիականը միշտ պետք է նախազգուշացնող լինի: Էկոլոգիան պետք է ներառված լինի բոլոր խնդիրների լուծման գործընթացներում՝ լինի տնտեսական, թե սոցիալական հարցերում, իսկ դա հենց կայուն զարգացման հայեցակարգն է: Ինձ դուր է գալիս, որ դա որոշ չափով օրենքում զետեղում են»,– նկատեց Կարինե Դանիելյանը:

Բնապահպանին զարմացնում է Կրթության և գիտության նախարարության դիրքորոշումը դպրոցներում էկոլոգիա առարկայի դասավանդման նկատմամբ: Նրա խոսքով՝ իրենց ոչ մի կերպ չի հաջողվում համոզել, որ դպրոցներում էկոլոգիան պարտադիր ուսուցման առարկա լինի: Նրանք նաև առաջարկում են «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ» առարկան ներառել դասավանդվող առարկաների ցանկում:

«Մեզ կրթության ազգային ինստիտուտի հետ հաջողվել է մշակել ծրագիրը: Այն ավագ դպրոցներում որպես ֆակուլտատիվ առարկա է դրված, այսինքն՝ դպրոցը կարող է ընդունել, կարող է՝ չընդունել»,– ասաց բնապահպանը:

Դանիելյանը միջազգային փորձն է մատնանշում: Աշխարհում էկոլոգիա առարկան կամ պարտադիր դասավանդվում է դպրոցներում, կամ էլ գաղափարախոսությունը տարրալուծվում է այլ առարկանների մեջ: Գոյություն ունի նաև երրորդ տարբերակ՝ երկուսը միաժամանակ: Ամենատարածվածը երրորդ տարբերակն է: Մինչդեռ մեր երկրում երկրորդ տարբերակն է գործում:

«Բնապահպանական, աշխարհագրական առարկաներում արտացոլումը կա, բայց դա ֆրագմենտալ է, իսկ հետո այդ ծաղկաքաղը հավաքել և ներկայացնել որպես գիտության հիմունքներ, ցավոք, չկա»,– նկատեց նա:

Բացի սրանից, անցյալ տարի բուհերից հանեցին էկոլոգիա առարկան: Կառավարությունում այս հարցը Կարինե Դանիելյանը բարձրացրել է: Նրան փոխանցել են, որ էկոլոգիան գիտություն չէ, այլ՝ հայեցակարգ, որն արտացոլված է այլ ոլորտներում: Այս տարի մի քանի բուհերում դասավանդումը վերականգնվել է:

«Ասել, որ մեզ պետք չեն այդ ամբիոնները, պետք չեն այդ մասնագիտացումները, կործանարար է երկրի համար»,– մտահոգվեց բնապահպանը:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ ոչ միայն օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, այլև՝ կառավարության վերաբերմունքը:

«Կառավարության, նախարարության որոշումները պետք է նպաստավոր լինեն էկոլոգիայի զարգացմանը»,– կարևորեց նա:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում