Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի
Անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում Ռուսաստանի համագործակցությունը Իրանի հետ լուրջ սպառնալիք է ներկայացնում և կարող է նույնիսկ հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, որին աշխարհը պատրաստ չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իռլանդացի բլոգեր Քեյլին Ռոբերտսոնին տված հարցազրույցում հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությոնը։
Զելենսկին նշել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբում Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում էր Իրանի փոխանցած զենքն Ուկրաինայի դեմ, իսկ այժմ Իրանը նմանատիպ տեխնոլոգիաներ է կիրառում Մերձավոր Արևելքի հակամարտություններում և հարձակվում ամերիկյան բազաների վրա: Նաև ուկրաինական հետախուզությունը ռուսական մասեր է հայտնաբերում պատերազմում կիրառվող «Շահեդ» դրոնների մեջ:
Նա նշել է, որ եթե հակամարտությունը չկանգնեցվի մինչև աշուն, այն կարող է վերածվել տևական պատերազմի և ունենալ գլոբալ հետևանքներ: