Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով
Ռուսաստանի նավթի արտահանման դեմ ամերիկյան պատժամիջոցների մի մասի չեղարկման թեման մանրամասնորեն չի արծարծվել ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցի ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, որևէ կերպ մանրամասնորեն այդ թեման չի արծարծվել», - ասել է Պեսկովը: