Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին

Հայաստանում կոռուպցիոն պատմությունները հաճախ սկսվում են սովորական թվացող անուններից, որոնք առաջին հայացքից ոչինչ չեն ասում հանրությանը։ Սակայն երբ այդ անունները սկսում ես որոնել պաշտոնական ռեգիստրներում և դատական տեղեկատվական համակարգերում, երբեմն բացվում են բավական հետաքրքիր հանգամանքներ։

Այդպիսի անուններից մեկը Մարատ Սեկոյանն է։ Առաջին հայացքից անուն, որը որևէ բան չի ասի մեր ընթերցողներին, սակայն բավական է այն որոնել մի քանի տեղեկատվական կայքերում, և անմիջապես պարզ է դառնում՝ թե ով է նա իրականում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրողների ռեգիստրի համաձայն՝ Մարատ Սեկոյանը ծնվել է 1991 թվականին և բնակվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի բավական թանկարժեք թաղամասերից մեկում։ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ Մարատ Գագիկի Սեկոյանը միկրոձեռնարկատեր է․ նա դեռ 2017 թվականից գրանցված անհատ ձեռնարկատեր է։

Այս տվյալները առաջին հայացքից որևէ արտառոց բան չեն պարունակում և կարող են խոսել սովորական բիզնես գործունեություն իրականացնող անձի մասին։ Սակայն այդ տպավորությունը անմիջապես փոխվում է, երբ նույն անունը որոնում ենք ՀՀ դատական տեղեկատվական համակարգում։

Պարզվում է, որ 2023 թվականի մայիսի 2-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Մարատ Սեկոյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջը։ ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ Սեկոյանը պետության նկատմամբ ուներ 4․572․194 դրամ հարկային պարտավորություն, որը չէր մարվել, և կոմիտեն գտել էր, որ այդ գումարի բռնագանձման միակ տարբերակը նրան սնանկ ճանաչելն է։

Սակայն դատական վարույթի ընթացքում պարզվել է, որ Սեկոյանը պարտավորություններ ունի ոչ միայն պետության, այլ նաև բանկերի նկատմամբ։ Այստեղ արդեն պատկերն ավելի հետաքրքիր է դառնում։

Դատական նյութերի համաձայն՝ Սեկոյանը ուներ հետևյալ պարտավորությունները՝ ՀՀ ՊԵԿ-ին՝ 200․000 դրամ, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ին՝ 54․209,20 ԱՄՆ դոլար, նույն բանկին՝ ևս 4․367,80 դրամ, ինչպես նաև «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին՝ 864,61 ԱՄՆ դոլար։

Վարույթի ընթացքում սնանկության գործով կառավարիչը հայտնել է, որ գույքագրման ընթացքում հայտնաբերվել է Սեկոյանին պատկանող ընդամենը մեկ գույք՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 42-րդ փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/4 բաժնեմասը, որը գրավադրված էր «Կոնվերսբանկ»-ում։

Ավելի ուշ ներկայացված միջնորդությամբ նշվել է, որ գույքի մյուս սեփականատեր Սուրեն Ազատի Ազատյանը պատրաստ է գնել այդ բաժնեմասը ընդամենը 5 միլիոն դրամով։ Դատարանը բավարարել է այդ պահանջը։ Արդյունքում գույքը վաճառվել է նշված գնով, և Սեկոյանը սնանկ է ճանաչվել՝ ազատվելով իր պարտավորություններից։

Բանկը, որին Սեկոյանը պարտք էր ավելի քան 54 հազար ԱՄՆ դոլար և որի օգտին գրավադրված էր տվյալ գույքը, հետագայում հրաժարվել է իր ներկայացրած պահանջից։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն բանկը կհրաժարվեր նման պահանջից, եթե խոսքը սովորական քաղաքացու մասին լիներ։ Հայաստանի բանկային պրակտիկան ցույց է տալիս, որ նույնիսկ շատ ավելի փոքր պարտքերի դեպքում քաղաքացիները տարիներով դատական գործընթացների մեջ են հայտնվում։

Արդյունքում ստացվում է բավական տարօրինակ պատկեր։ Սեկոյանը սնանկ ճանաչվեց, պարտավորություններից ազատվեց, վճարեց ընդամենը 5 միլիոն դրամ գույքի վաճառքից, իսկ գույքը գնեց դրա մյուս սեփականատերը։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 288-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում կեղծ սնանկության համար։ Մնում է հասկանալ՝ արդյո՞ք գլխավոր դատախազությունը կհետաքրքրվի այս պատմությամբ և կփորձի պարզել՝ արդյոք այստեղ առկա են կեղծ սնանկության կամ այլ հնարավոր չարաշահումների տարրեր։

Հատկապես այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է մի անձի, որը, ըստ տարբեր տեղեկությունների, մտերիմ հարաբերություններ ունի վարչապետի ընտանիքի հետ։ Մարատ Սեկոյանը վարչապետի ընտանիքի հետ մտերիմ է, և, դատելով սոցցանցերում հրապարակված նկարներից, վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանին հաճախ կարելի է տեսնել նրա ուղեկցությամբ։