Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանԱլիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՄարդուն դատում են, որովհետև խոսք է տվել. ««Ուժեղ Հայաստան»-ի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է»․ Նարեկ ԿարապետյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ Թուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը գտնվում է կալանավայրում, քանի որ պայքարում էր նիկոլիզմի դեմ. Արեգ ՍավգուլյանԻնչպես է ԶՊՄԿ-ն աջակցում Սյունիքի մշակութային ժառանգության պահպանմանը Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան
Տնտեսություն

Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունները, համախառն ներքին արդյունքի մեջ ծառայությունների մեծ բաժնի ազդեցությունը, սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման արդյունքում սպառման ընդլայնումը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները գնաճի և մակրոտնտեսական կայունության համար։ Ահա, այս ամենին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր Ռոլան Մնացականյանը՝ «Փաստ» թերթի համար գրված վերլուծական հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև:

Վերջին տարիներին տնտեսական քաղաքականության շուրջ քննարկումների կենտրոնում հիմնականում հայտնվում են տնտեսական աճի բարձր ցուցանիշները։ Սակայն տնտեսագիտության մեջ կարևոր է ոչ միայն տնտեսական աճի չափը, այլ նաև այդ աճի կառուցվածքն ու կայունությունը։ Տնտեսական աճը կարող է լինել արագ, բայց, միևնույն ժամանակ, ունենալ կառուցվածքային խնդիրներ, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են սահմանափակել տնտեսության կայուն զարգացումը։

Եթե դիտարկենք Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ապա կարելի է նկատել մի կարևոր միտում. երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը ձևավորվում է ծառայությունների ոլորտում, և այն շարունակում է աճել։ Առաջին հայացքից սա կարող է բնական թվալ, քանի որ զարգացած տնտեսություններում ևս ծառայությունների բաժինը մեծ է։ Սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի ծառայությունների մասին է խոսքը։ Զարգացած տնտեսություններում ծառայությունների մեծ բաժինը պայմանավորված է բարձր արտադրողականությամբ ոլորտներով՝ գիտահետազոտական, տեխնոլոգիական, կրթական, ֆինանսական և մասնագիտական ծառայություններով։ Այդ ծառայությունները ստեղծում են բարձր ավելացված արժեք և նպաստում են տնտեսության երկարաժամկետ մրցունակությանը։ Մինչդեռ Հայաստանի դեպքում ծառայությունների ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է մանրածախ և մեծածախ առևտրի ընդլայնմամբ, շինարարության ակտիվությամբ, անշարժ գույքի շուկայի աշխուժացմամբ, ինչպես նաև ֆինանսական և միջնորդային ծառայությունների աճով։ Այս կառուցվածքում տնտեսության աճը հաճախ պայմանավորված է շրջանառության մեծացմամբ, ոչ թե արտադրական կարողությունների իրական ընդլայնմամբ։

Այս պայմաններում սոցիալական քաղաքականության որոշումները նույնպես սկսում են ունենալ կարևոր, սակայն վտանգավոր, մակրոտնտեսական ազդեցություններ։ Վերջին շրջանում կառավարության սոցիալական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը դարձել է կենսաթոշակների և սոցիալական վճարումների բարձրացումը։ Սոցիալական տեսանկյունից այս քայլը հասկանալի է և նպատակ ունի բարելավել բնակչության կյանքի մակարդակը։ Սակայն տնտեսագիտական տեսանկյունից նման որոշումները պետք է գնահատվեն նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների տեսանկյունից։

Կենսաթոշակների բարձրացումը մեծացնում է բնակչության կողմից տնօրինվող եկամուտները և, բնականաբար, բերում է սպառման աճի։ Սակայն այդ սպառման հիմնական մասն ուղղվում է առևտրի և ծառայությունների ոլորտին։ Արդյունքում մեծանում է մանրածախ առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է ծառայությունների հատվածը և ուժեղանում է ներքին պահանջարկը։ Սա իր հերթին կարող է ավելի խորացնել և ընդլայնել արդեն գոյություն ունեցող կառուցվածքային միտումը, երբ տնտեսության մեջ մեծանում է սպառման և ծառայությունների բաժինը, մինչդեռ արտադրական ոլորտների զարգացումը նույն արագությամբ տեղի չի ունենում։ Ըստ էության, վերջին տարիներին տեղի է ունեցել ՀՆԱ կառուցվածքի որակական վատացում:

Առավել մտահոգիչն այն է, որ կենսաթոշակների բարձրացման որոշումների դեպքում չի ներկայացվել բավարար գնահատում, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս քաղաքականությունն ընթացիկ տարվա գնաճի վրա։ Եթե սպառումն արագ աճում է այնպիսի տնտեսությունում, որտեղ արտադրական առաջարկը սահմանափակ է, ապա առաջանում է պահանջարկի կարճաժամկետ ճնշում գների վրա, իսկ երկարաժամկետում տեղի է ունենում գների ճշգրտում բարձրացման ուղղությամբ։ Սա հատկապես ակնհայտ է այն պայմաններում, երբ սպառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է։ Այդ դեպքում սպառման աճը կարող է հանգեցնել ոչ միայն առևտրաշրջանառության մեծացման, այլ նաև գնաճային ճնշումների հետագա ուժեղացման։ Եթե գնաճը արագանում է, ապա առաջանում է մեկ այլ տնտեսական խնդիր՝ իրական սպառման նվազում։ Թվերով և անվանական արտահայտությամբ բնակչության եկամուտները կարող են աճել, սակայն եթե գներն ավելի արագ են բարձրանում, ապա բնակչության իրական գնողունակությունը կարող է նվազել։ Այս պարագայում սոցիալական քաղաքականության հիմնական նպատակը՝ բնակչության բարեկեցության բարձրացումը, կարող է չեզոքացվել գնաճային ազդեցությունների պատճառով։

Այս գործընթացների վրա ազդում են նաև արտաքին տնտեսական գործոնները։ Հայաստանի տնտեսության համար կարևոր դեր են խաղում արտերկրից եկող դրամական փոխանցումները, որոնք երկար տարիներ հանդիսացել են ներքին սպառման կարևոր աղբյուր։ Երբ փոխանցումներն աճում են, մեծանում է նաև սպառումը, և ակտիվանում է ծառայությունների ոլորտը։ Սակայն նման մոդելը տնտեսությունը դարձնում է ավելի խոցելի և կախված արտաքին ֆինանսական հոսքերից։

Միաժամանակ, կարևոր դեր ունի նաև փոխարժեքի գործոնը։ Եթե դրամը ուժեղանում է արտաքին հոսքերի ազդեցությամբ, ապա ներմուծվող ապրանքները ժամանակավորապես կարող են էժանանալ, սակայն դա նաև թուլացնում է տեղական արտադրողների մրցունակությունը և խոչընդոտում արտահանման զարգացումը։ Այսպիսով, տնտեսությունը կարող է ավելի շատ հենվել ներմուծման և սպառման վրա, քան արտադրության և արտահանման։

Այս բոլոր գործընթացները միասին կարող են բերել այնպիսի իրավիճակի, երբ տնտեսության աճը հիմնականում ձևավորվում է սպառման, առևտրի և ծառայությունների ընդլայնման հաշվին։ Ինչպես բազմաթիվ անգամ նշել են մասնագետները, տնտեսագիտության մեջ նման մոդելը հաճախ անվանում են սպառման վրա հիմնված աճ։ Այս մոդելում տնտեսական ակտիվությունը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ աճում են եկամուտները, սոցիալական վճարումները կամ արտաքին ֆինանսական ներհոսքերը։ Սակայն եթե այդ գործոնները թուլանան, տնտեսական աճը կարող է արագ դանդաղել, քանի որ տնտեսության արտադրական հիմքը բավարար չափով չի ընդլայնվել։

Այս պայմաններում առավել կարևոր է դառնում տնտեսական քաղաքականության հավասարակշռվածությունը։ Սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության բարեկեցության բարձրացմանը, սակայն այն պետք է ուղեկցվի նաև արտադրության, արդյունաբերության և արտահանման խթանմամբ։ Հակառակ դեպքում սպառման ընդլայնումը կարող է ժամանակավորապես ակտիվացնել տնտեսությունը, բայց երկարաժամկետ առումով մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը և անհաշվեկշռվածությունը։ Եթե տնտեսական աճը շարունակաբար ձևավորվի հիմնականում ծառայությունների և սպառման հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է աստիճանաբար հեռանալ արտադրական զարգացման ուղուց և վերածվել հիմնականում ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Տնտեսության կայունության համար կարևոր է, որ աճի աղբյուրները լինեն ոչ միայն սպառումը և ծառայությունները, այլև արտադրությունը, տեխնոլոգիական զարգացումը և արտահանման ընդլայնումը։ Միայն այդ դեպքում տնտեսական աճը կարող է լինել ոչ միայն բարձր, այլ նաև երկարաժամկետ և կայուն։

Այս համատեքստում առաջանում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ինչպիսի՞ն պետք է լինի դրամավարկային քաղաքականության արձագանքը նման զարգացումներին։ Սովորաբար, երբ հարկաբյուջետային քաղաքականությունը մեծացնում է ներքին պահանջարկը, օրինակ՝ սոցիալական վճարումների կամ կենսաթոշակների բարձրացման միջոցով, դա կարող է առաջացնել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Նման իրավիճակներում կարևոր դեր է ունենում Կենտրոնական բանկի գնահատականը և մասնագիտական դիրքորոշումը։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հիմնական առաքելություններից մեկը գների կայունության ապահովումն է։ Այդ պատճառով միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում կենտրոնական բանկերը հաճախ հրապարակային կերպով ներկայացնում են իրենց գնահատականները հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր մակրոտնտեսական հետևանքների վերաբերյալ։ Եթե նման քննարկումները բաց և ինստիտուցիոնալ ձևով տեղի չեն ունենում, ապա կարող է ստեղծվել այնպիսի տպավորություն, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների միջև բավարար համակարգում չկա։ Մինչդեռ տնտեսական կայունության տեսանկյունից կարևոր է, որ այդ երկու քաղաքականությունները լինեն փոխլրացնող և փոխհամադրված։ Կենտրոնական բանկերի անկախությունը հենց այն պատճառով է կարևոր, որ նրանք կարողանան ազատ և մասնագիտական ձևով գնահատել տնտեսական քաղաքականության տարբեր որոշումների ազդեցությունը գնաճի և մակրոտնտեսական կայունության վրա։

Եթե այդ ինստիտուցիոնալ հավասարակշռությունը թուլանում է, ապա վտանգվում է ոչ միայն դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը, այլ նաև տնտեսական համակարգի երկարաժամկետ վստահությունը։ Ստեղծված իրավիճակում գնաճը զսպելու նպատակով ընթացիկ տարում ՀՀ ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացումը իր հերթին կարող է անհաշվեկշռվածություն ստեղծել ֆինանսական շուկայում:

Տնտեսագիտական տեսանկյունից այստեղ առաջանում է հակասական իրավիճակ։ Սոցիալական վճարումների և կենսաթոշակների բարձրացման նպատակը բնակչության սպառման հնարավորությունների ընդլայնումն է։ Սակայն, եթե նման քաղաքականությունը իրականացվում է այնպիսի պայմաններում, երբ տնտեսության արտադրական առաջարկը սահմանափակ է և սպառման աճը հիմնականում ուղղվում է ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին, ապա այդ նույն քաղաքականությունը կարող է ստեղծել լրացուցիչ գնաճային ճնշումներ։ Այս դեպքում անվանական եկամուտները աճում են, սակայն գնաճի արագացման դեպքում բնակչության իրական գնողունակությունը նվազում է։

Այդ հակասական իրավիճակը առկա է այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է Հայաստանը, որտեղ ներքին սպառման զգալի մասը կախված է ներմուծումներից, արտաքին դրամական փոխանցումներից և փոխարժեքի տատանումներից։ Նման տնտեսություններում պահանջարկի արագ աճը շատ արագ կարող է փոխանցվել գների աճին։ Այդ պատճառով տնտեսական քաղաքականության ձևավորման ժամանակ կարևոր է ոչ միայն սոցիալական նպատակների իրականացումը, այլ նաև դրանց հնարավոր մակրոտնտեսական հետևանքների ամբողջական գնահատումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել այն իրավիճակից, երբ սպառումը խթանելու նպատակով իրականացվող քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հակառակ ազդեցություն ունենալ բնակչության իրական բարեկեցության վրա։ Տնտեսության կայունությունը որոշվում է ոչ թե սպառման արագությամբ, այլ այն հիմքով, որի վրա կառուցվում է այդ սպառումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում