Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»
uncategorized

Փոքր Մանթաշում շուտով ձմեռ կլինի, բայց բնակիչների ջեռուցման հարցը լուծված չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում այսօրվա դրությամբ դեռևս բնակիչների մեկ երրորդից ավելին՝ 40%–ը, ջեռուցման խնդիր ունի: Համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված չէ: Այս խնդրով դիմել են և՛ կառավարություն, և՛ մարզպետարան, և՛ անգամ «Հայռուսգազարդ»–ին, սակայն ամենուրեք խոստացել են ընդառաջել ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

Փոքր Մանթաշի բնակիչներն էլ մինչ այսօր սպասում են այդ ֆինանսավորմանը, որը տարիներ շարունակ չի լինում: Ըստ Հակոբյանի՝ կառավարությանն առաջին անգամ դիմել են 2011 թ. և յուրաքանչյուր տարի էլ դիմում են: Տարիներ առաջ սկսված գազաֆիկացման ծրագիրը անավարտ է մնացել՝ խողովակաշարի 4 կմ–ը չի կառուցվել: Ու անավարտ մնալու պատճառը կրկին ֆինանսների պակասն էր:

Փոքր Մանթաշի բնակիչներն իրենց ձմռան վառելափայտը հիմնականում գնում են Վանաձորից: Փայտն այնտեղից են բերում: Բայց այս տարի շատ քիչ են բերել, այդ պատճառով էլ ջեռուցման հարցը շատ լուրջ է, դրան գումարած նաև թանկացումներ են եղել:

Չնայած Փոքր Մանթաշի անվան մեջ փոքր բառի առկայությանը՝ բնավ փոքր համայնք չէ այն. ունի 760 տնտեսություն և 3050 բնակիչ: Եվ այդ 760 տնտեսության 40%–ը առաջիկա ձմեռը իր տունը տաքացնելու ոչ մի տարբերակ կարծես թե չունի: Չնայած որ այնտեղ արդեն իսկ շատ ցուրտ է: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 220 մետր բարձրության վրա, տարվա ուղիղ կեսն էլ՝ վեց ամիսը, ձմեռ է: Գյուղացիները դիմում են գյուղապետարան, գյուղապետն էլ հարցն ամեն տարի ներկայացնում է կառավարությանը, սակայն պատասխան չի ստանում:

«Անտառից փայտ բերելն արգելված է, դրա համար էլ գները թանկացրել են, մեկ շարքը՝ հինգ խորանարդ մետրը, արժե 140 հազար դրամ: Բայց ժողովրդի ձեռքին նման գումար չկա»,– նշեց գյուղապետը:

Հարցին՝ բացի պետական ատյաններից այլ կառույցների կամ մարդկանց փորձել են դիմել, պատասխանեց, որ փորձում են բարերարներ գտնել, բայց նրանց գործերն էլ լավ չեն: Եթե նախկինում կարողացել են օգնել, ապա հիմա դժվարանում են:

«Ութ տարի առաջ եղբայրներս օգնեցին գյուղին, ներդրում կատարեցին և գազաֆիկացման ծախսերի 10 տոկոսն իրենց վրա էին վերցրել: Սրանից հինգ տարի առաջ լավ էր, օգնում էին, գյուղում ջրագծեր քաշեցինք, եկեղեցին վերանորոգեցինք»,– պատմեց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ խուսափողական պատասխաններ ստանալը անտեսված լինելու մտքեր չի՞ բերում, պատասխանեց, որ բնավ էլ այդպես չի համարում՝ նշելով, թե անտեսված չեն, իրենց գյուղը հզոր, հանրապետական գյուղ է: Հարցրեցի՝ նկատի ունեք շատ են հանրապետականները, ինչին պատասխանեց՝ չէ, ուղղակի հզոր գյուղ ենք, միշտ հանրապետության նախագահի ու կառավարության կողքին ենք եղել նախագահի լավ աշխատանքի համար. Շիրակի մարզում բավական մեծ ծրագրեր ու աշխատանքներ կատարեց, մարդկանց շենքերը կառուցեց:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում