Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ» Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ Միրզոյան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՀեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՊատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան «ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորմանԵղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԲժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԱյն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԹուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. Փեզեշքիան
Քաղաքականություն

«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվական հոսքերին հետևելիս տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսվել է։ Իշխանությունը լծվել է ընդդիմության տարբեր թևերի և ներկայացուցիչների դեմ հակաքարոզչություն իրականացնելուն, մինչդեռ պետք է խոսեր անցած տարիների ընթացքում իր կատարած աշխատանքի մասին։ Նրանց խոսույթը սահմանափակվում է «խաղաղությամբ»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է՝ իրենք խաղաղություն դեռ չեն էլ բերել։ «Դա ընդամենը մանիպուլ յացիա է և կեղծիք, ինչպես և Նիկոլ Փաշինյանի խոստացածների 99,9 տոկոսը։ «Խաղաղության պայմանագիր» չկա, ավելին՝ Նիկոլի իշխանության թիվ մեկ շահառուն Ալիևն է, որովհետև նա դիտավորյալ մինչ ընտրությունները չստորագրեց «Խաղաղության պայմանագիրը», քանի որ ակնկալիքներ ունի Նիկոլից, որը վերընտրվելու պարագայում այդ ամենի համար պետք է վճարի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հաշվին։ Դա և՛ Սահմանադրության ընդունումն է, որը ամբողջությամբ համապատասխանում է Ադրբեջանի քիմքին, և՛ Հայաստանը թուրքերով բնակեցնելն է։ Փաշինյանը երբեք չի ասում, որ թուրքերը չեն բնակվելու Հայաստանում։ Նա ինչ-որ առաջարկներով հանդես է գալիս, թե՝ դուք մի ասեք «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ Արցախի մասին չենք բարձրաձայնի, բայց ինչպես բոլոր իր «առաջարկները», սա էլ Ալիևն արհամարհեց, և ընդհակառակը՝ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի բարձրաձայնումը պաշտոնական Բաքուն էլ ավելի է ուժեղացնում թեկուզ և իր ներքին լսարանին մատուցելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդդիմության դեմ տարվող այս հակաքարոզչությունը բխո՞ւմ է չընտրվելու վախերից։ «Նա վախենում է, իր համար շատ կարևոր է իշխանությունը պահպանելը։ Նա լավ գիտի, թե ինչեր է արել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ և ինչպես պետք է հատուցի։ Բազմիցս եմ ասել՝ գործում է դասական հանցագործի տեսակետից՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու։ Նա հենց այդ կարգախոսով է առաջնորդվում։ Նա լավ գիտի, որ եթե չընտրվի, կա՛մ երկար ժամանակով բանտ է նստելու իր թիմակիցների հետ Հայաստանի Հանրապետության գլխին այդ արհավիրքները և ողբերգությունները բերելու համար, կա՛մ արագընթաց փախչելու է։ Բայց ուր էլ փախչի, կդառնա առուծախի առարկա, որպեսզի նրան հանձնեն Հայաստանին։ Այս հանգամանքը հաշվի առնելով էլ նա ամեն ինչ անում է վերարտադրվելու համար։ Վերցրեք երեկ առավոտյան կայացրած իր հապճեպ որոշումը, որ թոշակները բարձրացնում է 10 հազար դրամով։ Տարրական գիտելիքներ ունեցող մարդը, ով փոքրիշատե պատկերացում ունի պետական բյուջեի ձևավորումից, պետական բյուջեի կարգավորումներից, շատ լավ հասկանում է, որ չի կարող Հայաստանի Հանրապետության նման երկիրը, որն ունի 14,5 միլիարդ դոլար պետական պարտք, հանկարծակի որոշում ընդունի, որ թոշակները և նպաստները բարձրացնում է։ Ընդամենը երեք ամիս առաջ, երբ Ազգային ժողովում, կառավարությունում քննարկվում էր թոշակառուների, նպաստառուների ստացած գումարները բարձրացնելու հարցը, Նիկոլը և նիկոլականները դոշ էին ծեծում, որ մեր բյուջեն հնարավորություն չունի դա անելու։ Ավելին՝ ասում էին, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն 65 պլ յուս տարիք ունեցող մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցերին։ Հիմա հարց՝ մարդկանց առողջական վիճակը կարգավորելու հարցը լուծեցին ու միամտաբար պարզվեց, որ այնքան գումար ունե՞նք, որ կարելի է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլ նաև հետվճարի ծրագիրը շարունակել։ Հարց՝ որտեղի՞ց այդ գումարները։ Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացի, հարցնում եմ՝ եթե այդ գումարները կային, ինչո՞ւ էր Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասում, որ հնարավորություն չունեն կենսաթոշակները բարձրացնելու։ Ինձ մոտ կասկածներ են առաջանում, չեմ հավատում, որ այդ գումարները կային։ Այդ գումարները Նիկոլի իշխանության շահառուները և շահագրգռված դերակատարներն են տալիս։ Չի բացառվում՝ տեսնելով, որ իրենց թեկնածուն վատ վիճակում է, ադրբեջանա-թուրքական տանդեմը հովանավորում է Նիկոլի՝ թոշակները բարձրացնելու ծրագիրը։

Իրավունք ունեմ, չէ՞, կասկածներ հայտնելու։ Ադրբեջանա-թուրքական տանդեմը կարո՞ղ է հովանավորել գործող իշխանություններին, կարո՞ղ է հովանավորել Արևմուտքը, չնայած վերջինիս ֆինանսական վիճակը հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ նա իր սեփական միջոցներով այդ ամենն անի, և չեմ էլ կասկածի՝ վերջում պարզվի, որ այդ ամենի հետևում կրկին կանգնած են ադրբեջանա-թուրքական նավթախավիարային դոլարները։ Մեր հասարակությունը պետք է այսքանը հասկանա, գոնե տրամաբանի։ Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, երբ ընդունվում էր 2026 թվականի պետական բյուջեն, փող չունեինք, բայց փետրվարի 25-ին փողերը հայտնվեցին։ Որտեղի՞ց հայտնվեցին, ընդ որում՝ խոսքը մեկ միլիոն դրամի մասին չէ, խոսքն ահռելի գումարների մասին է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ այս նախընտրական շրջանում Փաշինյանի և նրա թիմակիցների թիրախում լինելու են ընդդիմադիրները, նրանց «սևացնելը» և ինչ-որ խնդիրների հատվածական լուծումներ տալը։ «Մեկ բառով ասած՝ դեմագոգիան։ Ասում են՝ պետք է չընտրվեն նախկին երկու նախագահները և օլիգարխները։ Հարց՝ իրենց կողքին օլիգարխ չունե՞ն։ Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը պատգամավոր չի դառնալու, բայց նա չի՞ օգտվելու այն բոլոր բարիքներից, որոնք իր համար ընձեռում է Նիկոլի իշխանությունը։ Մինչև հիմա օգտվել է։ Օրեր առաջ պարզվեց, որ Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամից ավելի պայմանագիր է ստորագրել իր հետ կապակցված ձեռնարկություններից մեկի հետ։ Կամ մյուս օլիգարխները, որոնք նախկիններին շատ մեծ հաճույքով ծառայելով՝ հիմա մեծ հաճույքով ծառայում են Նիկոլին։ Նրանք ուղղակի ծիծաղում են մեր հասարակության վրա։ Երեկվա իր արածն ուղղակի վիրավորանք էր թոշակառուների նկատմամբ։ Թոշակառուները, գրագետ լինելով և ինքնասիրություն ունենալով, պետք է ասեն՝ այդ գումարները պահել էիր, եթե, իհարկե, ունեիր, որ ապրիլի 1-ին հանկարծակի թոշակները բարձրացնես և հույս ունենաս, որ մեր ձայները գնելու ես 10 հազար դրամով, ինչպես «նախկինների» օրոք էին ասում՝ 10 հազարով ձայն են գնում։ Սա պետական մակարդակով պետբյուջեի հաշվին և ընտրություններից առաջ թոշակառուներին կաշառելու ծրագիր է։ Օրենք են ընդունում, որ նույնիսկ բարեգործական հիմնադրամները ընտրություններից իքս ժամանակ առաջ իրավունք չունեն փող փոխանցել՝ որպես ուսանողների վարձավճար, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ համարելով, որ դա կաշառք է։ Բայց երբ Նիկոլը «միամտաբար» փետրվարի վերջին ազդարարում է, որ ապրիլի մեկից թոշակներ է բարձրացնում, դա ընտրակաշառք չէ։ Դա ոչ միայն ընտրակաշառք է, դա նաև պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Եթե նա իրոք թոշակ էր ուզում բարձրացնել, թող բարձրացներ հուլիսի մեկից՝ ընտրություններից մեկ ամիս հետո։ Ինչպես ինքն էր ասում, միևնույնն է, մեր թոշակառուները չեն հասկանում, թե ինչի համար այդ 10 հազարը պետք է ծախսեն»,-հավելում է քաղաքագետը։

Եկեղեցին էլ է շարունակում մնալ Փաշինյանի թիրախում։ Նա ամեն ինչ արեց, որպեսզի Ավստրիայում տեղի չունենա Եպիսկոպոսաց ժողովը, բայց չհաջողեց։ «Այս պահի դրությամբ Նիկոլը Եկեղեցու դեմ պայքարը տանուլ է տվել։ Դա փաստ է։ Իր բոլոր հնարած ստերի, կեղծիքների, մանիպուլ յացիաների կամ 10 տոկոս իրականությամբ և 90 տոկոս կեղծիքով համեմված տեղեկության տարածումը ոչ մի արդյունք չտվեց։ Նա անգամ հասավ հատակին, երբ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովը հրավիրելը փորձեց մեկնաբանել այն տեսանկյունից, թե դա կաթողիկոսության աթոռը Հայաստանից դուրս տանել և գանձերը Հայաստանից դուրս բերել է, ու իբր ինքը դա թույլ չի տա։ Մեկը չկար հարցներ՝ 56 թվականին, երբ Վազգեն Վեհափառը Եպիսկոպոսաց ժողովն արտերկրում արեց, ո՞վ տարավ կաթողիկոսական աթոռը։ Կամ՝ կաթողիկոսական աթոռը, որը Հայաստանի Հանրապետությունում հայտնվել է 1441 թվականին, անկախ պետությո՞ւն ենք եղել։ Նիկոլական մասսան շատ ծանր տարավ եպիսկոպոսներից մեկի՝ Նաթան սրբազանի այն հայտարարությունը, որ եթե նույնիսկ անկախ հայկական պետություն չլինի, միևնույնն է, կաթողիկոսական աթոռը մնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Այդ մարդն այնքան կարդացած է և գիտակ, որ հասկացրեց՝ չերազեք, որ Կաթողիկոսի աթոռը կարող է Էջմիածնից դուրս գնալ։ Հետո խոսեց Էջմիածնի գանձերի մասին։ Նա ցույց տվեց, որ իր գլխավոր նպատակը մարիոնետային, գրպանային կաթողիկոս ունենալն է, այդպես եմ մեկնաբանում նրա վերջին հայտարարությունները։ Բազմիցս եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը աղանդավոր է, իշխանության գալուց հետո նա իր ֆեյսբուքյան էջով տարածում էր «Կյանքի խոսք» աղանդի քարոզչի նյութերը։ Չի բացառվում, որ հենց Փաշինյանն է աչք դրել գանձերի վրա և փորձում է իր ցանկացած մարիոնետային կաթողիկոսի միջոցով այդ գանձերը դուրս բերել Մայր Աթոռից։ Գիտե՞ք, թե ծիծաղելին որն է։ Պետության ղեկավարն ինքն է։ Մենք, այդ թվում՝ նաև բարձրաստիճան հոգևորականները, բացարձակ չենք օգտվում ինչ-որ արտոնություններից երկրից մեկնելիս, բոլորից վերցրեցին նույնիսկ դիվանագիտական անձնագրերը կամ անվավեր ճանաչեցին, եթե նույնիսկ դրանք վավեր էին ժամկետներում։ Այդ մարդիկ բոլորիս պես պետք է մեկնեն Հայաստանից՝ անցնելով սահմանապահների և մաքսային ծառայության ներկայացուցիչների ստուգումների ներքո։ Ինձ հետաքրքիր է՝ Գրիգոր Լուսավորչի աջը եպիսկոպոսը կամ արքեպիսկոպոսը որտե՞ղ պետք է պահեին, որ երկրից դուրս հանեին։ Քո սահմանապահներն են, որոնք ԱԱԾ աշխատակիցներ են, քո մաքսատան աշխատողներն են, բոլորը քոնն են, ինչպե՞ս կարող է եպիսկոպոսը, որը ո՛չ դիվանագիտական իմունիտետ ունի, ո՛չ դիվանագիտական անձնագիր, սահմանը հատել, օրինակ՝ Գրիգոր Լուսավորչի աջով կամ Սուրբ Գեղարդով։ Ինչպե՞ս կարող է մարդը սահմանն անցնել այս գանձերով, և մաքսավորները դա չտեսնեն: Եթե չեն տեսնում, ուրեմն քո մաքսավորներն են հանցագործները։ Այս պահի դրությամբ, այո՛, տանուլ է տվել Եկեղեցու դեմ պայքարը, բայց իմանալով նրա էությունը, չպետք է հանգիստ նստենք՝ մտածելով, որ նա ընդունում է իր պարտությունը։ Նրանից պետք է սպասել ամենանենգ և ամենաստոր քայլերը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։ Այդ մարդը նույնիսկ իր խոսքը չի հարգում։ Ասում է՝ գնում եմ այն եկեղեցիները, որտեղ զեղչվում է Կաթողիկոսի անունը։ Լավ։ Այդ դեպքում ինչո՞ւ էր գնացել Սևան քաղաքի եկեղեցի, որտեղ իր ներկայությամբ Կաթողիկոսի անունը հնչեցվեց, երգչախումբն էլ կատարեց հայտնի երգը։ Ինչո՞ւ էր գնացել»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում