Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Ֆոտո

«Մենք ձեզնով ենք ապրում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան Ազգային ժողովը ձայների 86 կողմ ու 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Ինչպես և դրա նախորդ օրը, այնպես էլ երեկ օրինագծի դեմ տասնյակ ուսանողներ հավաքվել էին ԱԺ–ի դիմաց:

«Հանուն գիտության, տարկետում լինելու է» վանկարկումներով ուսանողները շարունակում էին մնալ օրենսդիր մարմնի շենքի դիմաց, և աստիճանաբար Բաղրամյան պողոտայի երթևեկելի մի մասը լցվել էր ուսանողներով: Ցույցին կողքից հետևող բազմաթիվ ոստիկաններ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանական պատ էին կազմել: Որոշ ժամանակ անց ոստիկանների ու ուսանողների միջև բախում սկսվեց՝ ուղեկցվելով հրմշտոցներով՝ Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածը ազատելու համար: Ի վերջո ուսանողներն ու ոստիկանները ընդհանուր հայտարարի եկան՝ ուսանողներն ավելի մոտեցան ԱԺ–ի շենքի դարպասներին՝ զբաղեցնելով փողոցի երթևեկելի հատվածի միայն մեկ գիծը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գևորգ Բաբայանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Օսիպյանի հետ քննարկեցին հրմշտոցների հարցն ու, այսպես ասած, «բարիշեցին»: Օսիպյանն ու մի քանի ուսանողներ տարածքը զննեցին և պայմանավորվեցին ուսանողների՝ մոտ կես մետր հետ գնալու դեպքում՝ հանգիստ թողնել նրանց:

«Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիան: Թեկուզ օրենք խախտելով՝ մենք ամեն ինչ անելու ենք ու սպասելու ինչ–որ փոփոխությունների: Մեր պայքարը չի դադարում: Սպասում ենք, որ մեզ լուրջ կվերաբերվեն»,– նշեց նա՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց իրենց կմիանան հացադուլ կազմակերպած տղաները: Մեկ այլ ուսանող էլ ասաց, որ պայքարելու են մինչև հետ կանչվի օրենքը: Վերջինս շեշտեց, որ պատրաստվում է գիտությամբ զբաղվել և դեմ է օրենքի որոշակի դրույթներին. «Օրենքը չպիտի հետուժ ունենա: Այսինքն՝ եթե մարդն ուզում է գնալ մագիստրատուրա կամ ասպիրանտուրա կրթությունը շարունակելու, նրան չպետք է տանեն բանակ, չպիտի իր կրթությունը ընդհատվի»:

Իսկապես որոշ ժամանակ անց մոտեցավ հացադուլի մասնակից Գարիկ Ասատրյանը, ում ուսանողները դիմավորեցին բարձր ծափերով:

«Մենք ձեզնով ենք ապրում, մեր սնունդը դուք եք, ձեր շատ լինելը մեզ համար այնտեղ ուժ է: Շնորհակալություն, որ մեր կողքին եք: Մենք որոշեցինք այստեղ գալ, որպեսզի ձեր կողքին լինենք: Հասկանում ենք, որ մեր այստեղ լինելն ավելի անհրաժեշտ էր: Մենք ձեր մեջ ենք, ձեր շարքերում: Մենք մեզ լավ ենք զգում: Միայն ջուր ու ծխախոտ ենք ունեցել մեզ մոտ, սակայն նախագծի՝ դավադրաբար ընդունումից հետո ցանկացել ենք դրանցից էլ հրաժարվել»,– նշեց Գարիկը: Նա նաև ավելացրեց, որ ԵՊՀ լսարանը, ինչպես շատերն են կարծում, միտումնավոր չի ընտրվել: Իրենք կարող էին ցանկացած կառույցում լինել, ուղղակի այդպես են նպատակահարմար գտել այդ պահին: Տղան նաև ընդգծեց, որ իրենց պայքարը ԵՊՀ–ի դեմ չէ: Նշենք, որ հոդվածը պատրաստելու ժամանակ ԱԺ–ում տեղի էր ունենում ցուցարարների հինգ հոգանոց պատվիրակության հանդիպումը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Ի դեպ, տղաները ԱԺ մտնելուց առաջ ասացին, որ բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում չեն պատրաստվում վարել: Նրանց նպատակն է քննարկել՝ ինչ–որ ձևաչափ գտնելու համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում