Բենթլի, Ռոլս Ռոյս ու 368 միլիոն դրամ բաժնետոմս. թաղապետ լինելու քաղցրությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ալեքսանյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենն իմանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում հինգ անուն շարժական գույքը՝ չորս մարդատար ու մեկ բեռնատար ավտոմեքենաները: Նա հայտարարագրել է «TOYOTA COROLLA 1.6», «BENTLEY MULSANNE 6.8L», «ROLLS–ROYCE GHOST», «BMW X6 5.0 I» և «FORD TRANSIT FT100 2.5TD» մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնետոմսեր, որոնք կազմել են 368 միլիոն դրամ: Դրամական միջոցները նույն ժամանակահատվածում կազմել են 180 միլիոն դրամ, 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար ու 620 հազար եվրո: Իսկ եկամուտներն այս համապատկերի մեջ բնավ չեն տեղավորվում: Դրանք կազմել են ընդամենը 1 միլիոն 433 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում