Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում
Քաղաքականություն

«Ժողովրդին պատերազմով վախեցնելով, Ադրբեջանի հետ համագործակցելով, «խաղաղության» քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«TRIPP»-ի շուրջ տեղի ունեցող քննարկումները մի քանի ուղղությամբ են ընթանում։ Մի կողմից ասում են, թե հիմա քննարկվում է ճանապարհի վերահսկողության հարցը, մյուս կողմից՝ անգամ կասկածներ կան՝ այդ ճանապարհն առհասարակ կգործարկվի, թե ոչ։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի տպավորությամբ, հասարակությունը «TRIPP»-ի հետ կապված տողատակերը շատ ավելի լավ գիտի, քան տեխնիկական մանրամասները։ «Տեխնիկական մանրամասները մինչև այս պահը լիարժեք չեն բացահայտվում, ընդհանուր ինչ-որ ձևակերպումներ են տրվում և այլն, բայց տողատակում բոլորը հասկանում են, որ դա Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրամադրվող միջանցք է։ Տեխնիկական մասն էլ, որքան ես եմ հասկանում, նաև դատելով Վենսի տարածաշրջանային այցից, ի մասնավորի՝ ճանապարհի գործարկումը կախված է երկու հանգամանքից։ Առաջին հանգամանք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանում Հայաստանում, և երկրորդ հանգամանք՝ ներդրումների ներգրավում: ԱՄՆ-ն բացահայտ չի ուզում ներդրումներ կատարել, նա ուզում է միայն ստանալ ճանապարհի վերահսկողությունից ստացված հնարավոր քաղաքական ազդեցությունը, իսկ ներդրումները ուզում են դնել ադրբեջանական կողմի վրա։ Ադրբեջանը դրանից չի հրաժարվում, պարզապես առաջին խնդրին չվնասելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար այդ ներդրումները փորձում են անել տարբեր միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ, և այդպես էլ շարունակվելու է։ Այսինքն, եթե այս երկու հարցը շարունակվի այնպես, ինչպես որ կա, միջանցքը շատ շուտով գործարկվելու է, և Ադրբեջանը Հայաստանի տարածքով անխոչընդոտ կապ է ստանալու Թուրքիայի հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Շեշտում է՝ ճանապարհի գործարկման հետ կապված որևէ մտահոգություն չի փարատվել։ «Հակառակը՝ դրանք ավելի որոշակի են դարձել։ Վենսը Հայաստանում չէր թաքցնում, որ տարածաշրջանային ընկերություններ և գործոններ պատրաստ են ներդրումներ անել։ Տարածաշրջանում Իրանը և Ռուսաստանը դեմ են այդ միջանցքի շահագործմանը, Հայաստանում նման ներդրումներ անող չկա, մնում են Թուրքիան և Ադրբեջանը։ Իսկ երբ համադրում ես Ադրբեջանի տարբեր պետական հիմնադրամների համագործակցության մեկնարկը, օրինակ՝ այնպիսի ներդրումային ընկերության հետ, ինչպիսին է «BlackRock»-ը, պարզ է դառնում, թե ինչ մեխանիզմներ են գործարկվելու։ Հայաստանում այդ գումարները ներդնելու է Ադրբեջանը, հիմնական շահառու լինելու է Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ստանալու է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ներկայության լեգիտիմ հիմքեր՝ ինչ-որ բաներ թելադրելու և այլն, Հայաստանը ստանալու է տարանցիկ միջանցք լինելուց ստացված եկամուտների 25 տոկոսը, ընդ որում՝ դեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունը որքան գումար կվերցնի, այնտեղ եկամուտ կմնա, թե ոչ»,-նկատում է նա։

Եվ, իհարկե, ամեն ինչ արվում է տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելու համար։ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր, որ Ռուսաստանը Մոսկվային և Երևանին բարեկամ պետությանը վաճառի Հայաստանի երկաթուղիների իր կոնցեսիոն իրավունքը։ «Դա հերթական ազդակներից մեկն է։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները հետևողականորեն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը և ներկայությունը տարածաշրջանում նվազի, Հայաստանում Ռուսաստանը կորցնի իր դիրքերը։ Սա նաև թելադրված քաղաքականություն է, որի մասին կրկին արևմտյան երկրների կամ կառույցների ղեկավարները բացահայտ են խոսում, այսինքն՝ Ռուսաստանը պետք է դուրս մղել տարածաշրջանից, իրենց համար դա հռչակված նպատակ է, որի ուղղությամբ Փաշինյանը հերթականությամբ քայլերը հանգիստ անում է և հանգիստ առաջ է գնում։ Գործընթացն իրականում շատ բացահայտ է, այնքան բացահայտ են նպատակները, որ նույնիսկ տեխնիկական խնդիրները լուծելու, մարդկանց շփոթեցնելու և այլնի վրա ժամանակ չի էլ ծախսվել։ Հիմա զուտ ներկայացնում են դրանք որպես Հայաստանին կշիռ տվող, եկամուտ ապահովող, Հայաստանը «խաղաղության խաչմերուկի» վերածող և այլն, բայց իրականության մեջ «TRIPP»-ը տարածաշրջանային խաչմերուկ է դարձնում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանից են սկսվում բոլոր այդ ուղիները դեպի արևմուտք, հյուսիս, հարավ։ Հայաստանի տարածքով, ըստ էության, այդ հնարավորությունը չունեին, հիմա նաև այդ հնարավորությունն է բացվել։ Ադրբեջանը դարձավ խաչմերուկ և ոչ թե Հայաստանը»,-հավելում է նա։

«TRIPP»-ից անցում ենք կատարում երկրի ներսում Եկեղեցու դեմ իշխանությունների ծավալած արշավանքին։ «Կարծում եմ՝ Եկեղեցու հարցում Փաշինյանի քաղաքականությունը հետևողական է, նա այս հարցում շատ շտապելու խնդիր չունի, և հակառակը՝ եթե դա ժամանակ առ ժամանակ ինչ-որ հաջողություններ արձանագրելու պրոցես լինի, նա կցանկանա դա երկարաձգել, որովհետև իրեն պետք են ինքնակայացման օբյեկտներ, ուժեր, որոնց հաշվին կարելի է ինքնահաստատվել, ցույց տալ, որ ուժեղ է, կարողանում է հաղթել և այլն։ Այս տեսակետից Եկեղեցու գործոնը իշխանությունները նաև որպես այդպիսին են օգտագործել, ինչը, իհարկե, չի նշանակում, որ վերջնանպատակը Եկեղեցին պառակտելը կամ իր կամքին ենթարկելը չէ։ Վերջին շրջանում նկատել եմ՝ դա միայն Հայաստանին հատուկ թրենդ չէ։ Եկեղեցու դեմ արշավներ հետխորհրդային այլ երկրներում էլ են իրականացնում։ Ուկրաինայում, ըստ էության, եկեղեցին պառակտվեց, ուկրաինական եկեղեցին դուրս բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու վերահսկողությունից, բայց ոչ թե եկեղեցին ամբողջությամբ, այլ առանձին պատրիարքություն ստեղծվեց և այլն, բայց ներքին հակամարտությունը շարունակվում է։ Նույն պրոցեսն այսօր կա Մոլդովայում։ Ընդհանրապես, սա մեր ժամանակների տարբեր երկրներում պոպուլիստական իշխանություններին հատուկ բան է՝ ավանդական արժեքներ ներկայացնող ինստիտուտների դեմ պայքարը։ Հայաստանն էլ այդ տեսակետից բացառություն չէ»,-ընդգծում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Ինչ-որ առումով սկսվել է նախընտրական պայքարը՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ընդդիմության ներկայացուցիչները վերադասավորվում են, բայց, կարծես թե, հիմնական ուժերը հակված են հանդես գալու միասնական՝ մի քանի ուժեղ դաշինքներով, և հայտարարում են խորհրդարանում համագործակցության հնարավորության մասին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանազրկելու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն առաջ են մղում խաղաղության օրակարգը՝ կլինենք մենք, կլինի խաղաղություն։ Ընտրություններից առաջ որո՞նք են լինելու իշխանության հիմնական թիրախները, որովհետև «նախկինների» գործոնի ազդեցությունը, կարծես, թուլացել է, կոռուպցիոն բացահայտումները մեծ արձագանք չեն գտնում, Եկեղեցու դեմ պայքարում լիարժեք չեն հաջողում։ «Չեմ կարծում, որ նախկին մեթոդներն այլևս չեն աշխատում, տեսնում ենք, որ արդեն սկսել են նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների դեմ նոր քրեական գործեր հարուցել, նոր գույքեր բռնագրավելու գործընթաց և այլն։ Դա ինչ-որ տոկոս ապահովելու է իշխանություններին, եթե անգամ ընդամենը հինգ կամ երեք տոկոս լինի, իրենք գնալու են այդ տոկոսի հետևից։ Ստիպված են բոլոր հնարավոր ձայների հետևից գնալ, որովհետև իսկապես խնդիր ունեն։ Բայց հիմնական շեշտադրումը նույնիսկ այդ խոստումները չեն, կոռուպցիայի դեմ պայքարը չէ, որովհետև իրենք, մեղմ ասած, շատ ավելի հեռու են գնացել կոռուպցիայի հարցերում, քան բոլոր նախկին իշխանությունները։ Իրենց հիմնական նպատակը և ձևը լինելու է ժողովրդին պատերազմով վախեցնելը, Ադրբեջանի հետ համագործակցելով, խաղաղության քարոզ անելով՝ փորձելու են ինչ-որ արդյունք ստանալ։ Սա հիմնական ձևերից մեկն է, եթե խոսքը զուտ քվե ստանալու մասին է։ Բայց դեռ ամիսներ առաջ եմ ասել, որ 2026 թվականին սպասվող ընտրություններն արդեն կեղծված են, և դա երևում է գոնե թե այն փաստից, որ ընդդիմության բոլոր առաջնորդները քրեական հետապնդման են ենթարկվում, շատերը կալանավորված են, շատերը տնային կալանքի են տարված, շատերի վրա քրեական գործեր կան, և, ըստ էության, քրեական հետապնդման են ենթարկվում ընդդիմադիր երկրորդ, երրորդ օղակները։ Էջմիածնում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները դրա վառ ապացույցն են։ Իշխանությունները քրեական գործեր են հարուցում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր կարող են աշխատել հօգուտ ընդդիմության, ձայներ բերել։ Քրեական հոդվածներով և այլնով սպառնալով՝ չեզոքացնում են նրանց, թույլ չեն տալիս, որ ընդդիմությունը կարողանա նորմալ քարոզարշավ իրականացնել։ Մինչ իշխանությունները քարոզարշավ են անում, տարբեր ծրագրեր ներկայացնում, նույն պահին ընդդիմության առաջնորդները դատարաններում տարբեր նիստերի են մասնակցում»,-եզրափակում է Հրանտ ՄելիքՇահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում