Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց

Հայաստանի քաղաքական կյանքում հազվադեպ հանդիպող իրողություն է, երբ գործող իշխանության ղեկավարը բացահայտորեն ձգտում է երրորդ ժամկետի։ Սակայն առավել կարևոր է այն, թե ինչ գործիքակազմ է կիրառվում այդ նպատակի ճանապարհին։ Նախընտրական շրջանի մեկնարկից անմիջապես հետո Սյունիքում տեղի ունեցած զարգացումները նոր հարցադրումներ են առաջացրել ընտրական գործընթացի արդարության և օրենքի հավասար կիրառման վերաբերյալ։

«Փաստ»-ի տեղեկություններով՝ փետրվարի 9-ին, այսինքն՝ Հանրապետության նախագահի կողմից ընտրություններ նշանակելու հրամանագրի ուժի մեջ մտնելուց ընդամենը երկու օր անց, Սյունիքի մարզպետը որոշում է ստորագրել մարզի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Ժամանակագրությունը ինքնին քաղաքական ենթատեքստ է ստեղծում, քանի որ խոսքը վերաբերում է արդեն պաշտոնապես մեկնարկած նախընտրական շրջանին։

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 6-ին ստորագրել էր հերթական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, որը ուժի մեջ էր մտել փետրվարի 7-ից։ Դրանից հետո իրավապահ մարմինները հայտարարեցին քաղաքական դերակատարների հայտարարությունների և գործողությունների համապարփակ մշտադիտարկման մասին՝ պարզելու համար, թե արդյոք չեն խախտվում Քրեական օրենսգրքի այն դրույթները, որոնք ընտրական ժամանակահատվածում արգելում են նյութական աջակցությունների տրամադրումը, եթե դրանք կարող են գնահատվել որպես ընտրակաշառք։

Քրեական օրենսգիրքը ընտրակաշառքի համար նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում։ Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական տեղեկություն չեն հրապարակել՝ տվյալ դեպքով քրեական վարույթ նախաձեռնելու կամ իրավական գնահատական տալու վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակը անխուսափելիորեն հիշեցնում է 2021 թվականի ընտրական շրջանը, երբ Գորիսի այն ժամանակվա քաղաքապետ Առուշ Առուշանյանը դատապարտվեց ընտրակաշառքի համար։ Այդ դեպքում բնակիչներին տրամադրված դրամական օգնությունը իրավապահների կողմից որակվեց որպես ընտրական հանցագործություն, և կիրառվեց քրեական պատասխանատվություն։ Այդ որոշումը ներկայացվում էր որպես օրենքի հավասար կիրառման օրինակ՝ անկախ քաղաքական պատկանելությունից։

Այսօր, նույն իրավական դաշտում և ընտրական նույն զգայուն փուլում, իշխանության ներկայացուցչի կողմից բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու փաստը դառնում է իրավական համակարգի համար լուրջ փորձություն։ Եթե նախկինում նման գործողությունը գնահատվել է որպես հանցագործություն, ապա այժմ սպասելի է նույն չափանիշի կիրառումը։ Հակառակ պարագայում ձևավորվում է երկակի ստանդարտի վտանգավոր տպավորություն։

Ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը կառուցվում է ոչ միայն օրենքների առկայության, այլ դրանց հետևողական և հավասար կիրառման վրա։ Երբ նույնատիպ գործողությունները տարբեր քաղաքական դերակատարների դեպքում ստանում են տարբեր իրավական գնահատականներ, դա արդեն ազդում է ողջ համակարգի հեղինակության վրա։

Որոշ փորձագետների գնահատմամբ՝ խնդիրը միայն մեկ վարչական որոշումը չէ, այլ դրա քաղաքական համատեքստը։ Երբ ընտրական գործընթացը նոր է մեկնարկել, իսկ ֆինանսական աջակցությունները բաժանվում են հենց այդ փուլում, բնական է, որ առաջանում են հարցեր վարչական ռեսուրսների կիրառման վերաբերյալ։ Եթե իրավական արձագանքը ուշանում է կամ բացակայում, ապա դա ավելի է խորացնում անվստահությունը։

Սյունիքում տեղի ունեցածը պահանջում է հստակ և հրապարակային գնահատական։ Օրենքի գերակայությունը չի կարող լինել ընտրովի։ Եթե իշխանությունը հայտարարում է համապարփակ մշտադիտարկման մասին, ապա այդ սկզբունքը պետք է գործի բոլորի համար՝ առանց բացառությունների։ Հակառակ դեպքում ընտրական գործընթացը կընկալվի ոչ թե որպես մրցակցային պայքար, այլ որպես վարչական հնարավորությունների հաշվարկված օգտագործման դրսևորում։