Պուտինի վարքագիծը նման է խելագարության․ Ռյուտե
Պուտինի վարքագիծը նման է խելագարության, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ռուսաստանը դեկտեմբերին և հունվարին կորցրել է 65,000 մարդ։ Նրանք չեն հաղթում այս պատերազմում։ Նրանք շատ փոքր հաջողությունների են հասնում Դոնեցկում և այլ վայրերում՝ այնքան փոքր, որ գրեթե աննշան են, բայց նրանք կորցնում են այս բոլոր մարդկանց։
Եթե Մոսկվայում կա բռնապետ, որը պատրաստ է դա անել, ապա մենք գործ ունենք մի մարդու հետ, որը պատրաստ է զոհաբերել իր ժողովրդին այս պատերազմում։ Մենք պետք է լուրջ վերաբերվենք դրան, քանի որ նման վարքագիծը խելագարություն է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։