Մենք չենք կարող մեզ թույլ տալ ավելի շատ չծախսել պաշտպանության վրա․ ֆոն դեր Լայեն
Ոմանք հարցնում են՝ արդյոք մենք կարող ենք մեզ թույլ տալ ավելի շատ ծախսել պաշտպանության վրա, այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ես պատասխանում եմ, որ մենք չենք կարող մեզ թույլ տալ չծախսել։ Մենք բոլորս համաձայնեցինք ավելի շատ ծախսել։ Հիմա մենք պետք է հատկացնենք գումարը և այն վերածենք իրական պաշտպանական կարողությունների», - ասել է նա։