Դեռահասի բռնաբարության դեպք Երևանում. անչափահասին նախ խմեցրել են, ապա բռնաբարել.
Դեռահասը բռնաբարության զոհ է դարձել Երեւանում։
Աղջկան նախ խմեցրել են, ապա բռնաբարել։ Նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Ինչպես արդեն նշել ենք, վերջին շրջանում նկատվում է սեռական բնույթի հանցագործությունների աճ, այդ թվում՝ երեխաների դեմ ուղղված։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015-2016 թվականների ընթացքում Քննչական կոմիտեի վարույթում քննվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով հարուցված 288 քրեական գործ, որից 131 քրեական գործը՝ 2015 թվականին, իսկ 157-ը՝ 2016 թվականին:
Այսինքն՝ քննված քրեական գործերի թիվը 2016 թվականին աճել է 26-ով: