Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հարցն այսքան չէր սրվի, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մանրահատակի վրա մաշած չլիներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն հարց ծայրահեղացնելն ու դրա շուրջ աղմուկ բարձրացնելը մի տեսակ նմանվել է հիվանդության: Եվ անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչու են ուսանողներն անպայման ցանկանում, որ գիտությամբ զբաղվողները ստանան տարկետման իրավունք: Գիտությունից չզրկվելու համա՞ր: Շատ լավ, բայց հետաքրքիր է, թե վերջին 20 տարիներին այդ արտոնությունից օգտվող ու այսպես ասած գիտության ճանապարհով գնացած երիտասարդ գիտնականները քանի դարակազմիկ գիտական հայտնագործություն են կատարել, հանրությանը հուզող քանի՞ հարցի պատասխան են գտել, որը պատերազմող երկրի հոգսը կթեթևացներ:

Ցավոք, նման վիճակագրություն չկա: Այսինքն, փաստացի հնարավոր չէ կոնկրետ թվերով ու փաստերով ցույց տալ տարկետման իրավունքից օգտվողների կողմից պետությանը տված օգուտի չափը: Փոխարենը կարելի է անվերջ թվարկել այն անձանց անունները, ովքեր վերջում կա՛մ հայտնվել են կառավարության սպասարկման «ոլորտում» , կա՛մ երկիրն են լքել, քանի որ նորմալ գիտնականներն այլ երկրներում բավականին արժանապատիվ աշխատավարձ են ստանում, քան Հայաստանում:

Ստացվում է, որ երկու դեպքում էլ, տարկետման իրավունքը ծառայեցվում է ոչ թե երկրի շահերի, այլ անձի կարիերայի համար: Այսինքն, այն բացի սեփական անձին ծառայեցնելուց ու սեփական գրպանից, որևէ լուրջ օգուտ չի բերում ոչ երկրին, ոչ էլ երկրի գիտությանը: Սա փաստ է, սրա մասին գիտեն բոլորը, բայց մյուս կողմից հարցն այսքան հնչեղություն չէր ստանա, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մաշած լիներ ոչ թե մանրահատակի վրա, այլ առաջնագծի խրամատներում:

Այն, որ բոլորը պետք է հավասար լինեն պետության հանդեպ և իրենց պարտքը կատարեն՝ երկու կարծիք լինել չի կարող, բայց հանուն անկեղծության նշենք, որ նրանք, ովքեր ժամանակին կարողացել են վարպետորեն օգտվել այդ օրենքից ու հիմա այլ շեշտադրումներով են նույն խնդրին մոտենում ու այն ներկայացնում, մի տեսակ ազնիվ չէ:

Ազնիվ կլիներ, որ թե օրինակ գիտությանը «մատուցած» ծառայություններն ավարտելուց ու կուսակցական աստիճանավանդակի օգնությամբ ու շնորհիվ բավականին հաջող կարիերա իրականցնելուց հետո ներկայի պետական գործիչները վայր դնեին իրենց մանդատներն ու պաշտոնները և հայտարարեին, որ հայրենիքի հանդեպ չկատարած իրենց պարտքը վերադարձնելու համար երկու տարով դադարեցնում են կարիերան, մեկնում են առաջնագիծ՝ երկրի սահմանները պաշտպանելու:

Համոզված եմ, որ այդ դեպքում ո՛չ ուսանողները կբողոքեն, ո՛չ էլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ամենաանհավանական ձևերով իրենց երեխաներին «փրկել» բանակում ծառայելուց: Այդ դեպքում բոլորն իսկապես կհամոզվեին, որ երկիրը ոչ թե մսխելու, այլ պաշտպանելու համար է, իսկ պոպուլիզմով զբաղվելը՝ ամոթալի արարք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում