Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի համաձայնագրեր «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԲագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Ավետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանՀայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Բազումում անձրևի հույսին են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոռու մարզի Բազում համայնքում խմելու ջուր չկա։ Խնդիրը նոր չէ, այլ տասնյակ տարիների պատմություն ունի։ Բազումի միակ ջրային պաշարը համայնքի միջով անցնող գետն է, այդ ջրով բազումցիները հոգում են կենցաղային հոգսերը՝ լողանում, լվացք անում և ափսեներ լվանում։ Եթե մայրաքաղաքում անձրևը շատերին անհարմարություն է պատճառում, ապա այստեղ ամենասպասվածն է:

Բազումում նաև անձրևաջուրն են օգտագործում:

Գետի ջուրը, սակայն, օգտագործման պիտանի չէ, տարիներ առաջ մասնագետները ստուգել և ասել են, որ այն ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել. վտանգավոր նյութեր է պարունակում։

«Սպասում ենք, առավոտներն ենք ջուր վերցնում, որ գետը պղտորված չլինի: Վերցրած ջուրը եռացնում ենք»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում գանգատվեցին բազումցիները:

Այստեղ խմելու ջուր գնել են «Հայ ջրմուղկոյուղուց»: Շաբաթական մեկ անգամ համայնքապետարանը 4,5 տոննա ջուր է գնել և բնակիչներին բաշխել: Երբ խմելու ջուրն անցել է «Վեոլիա ջուր» ընկերության ենթակայությանը, նրանք դադարել են համագործակցել:

«Պայմանագիր է կապում, որ ես իմ մեքենայով գնամ ջուրը բերեմ, բայց մեքենա չունեմ, գնամ որտեղի՞ց առնեմ: Ջուրը գնելու դեպքում մեծ օգուտ էինք տալիս բնակիչներին: Սոցիալապես ի վիճակի չեն: Դե, պատկերացրեք վիճակները: Գյուղի ծայրամասում 11 հոգանոց ընտանիք կա, ինչքան ջուր գնեն, որ կարողանան գոյատևել: Ստիպված այդ վտանգավոր գետի ջուրն են օգտագործում, բա ի՞նչ անեն, ափսեները հո կեղտոտ չե՞ն մնալու»,– ասաց համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գյուղի շուրջ 1000 բնակիչներ տարիներով խմելու ջրի երեսը չեն տեսել այն պատճառով, որ գյուղը բարձր դիրքում է:

Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ շուտով խնդիրը մասամբ լուծում կստանա: Առաջիկա օրերին ջրագծի ներքին ցանցի անցկացման աշխատանքները կսկսվեն: Այսպիսով, համայնքի ծայրամասային թաղամասը ջուր կունենա:

«Ուրախալի կլիներ, որ խնդիրն ամբողջությամբ լուծվեր, բայց այդքան ֆինանսներ չկան: Այդ թաղամասի ամեն մի փողոցի վրա մի կետ ենք թողնելու, որ մարդիկ ջրից օգտվեն»,– ուրախությամբ հայտնեց Հարությունյանը:

Բազումի բազում խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Ոռոգման ջուրը ևս բացակայում է: Հողը մշակում են կրկին անձրևի հույսով:

Բնակիչները նեղսրտում են, որ այսպիսի պայմաններում ապրելն այլևս անհնար է: Ամիսներով սպասում են անձրևին, որ կենցաղային հարցերը լուծեն և հողագործությամբ զբաղվեն։

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում