Վեց անուն անշարժ գույքն ու Յազերյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Յազերյանը հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, որից երկուսը հողամաս և մեկական առանձնատուն, բնակարան, ավտոտնակ ու անավարտ շինություն: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 6 հազար 200 ԱՄՆ դոլար: Դրամական միջոցները նույնպես դոլարով են, այն է՝ 73 հազար:
Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում ունեցել է 3 միլիոն 567 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է նախկին աշխատավարձից:
Նշենք, որ Յազերյանն այս պաշտոնն է զբաղեցնում արդեն ավելի քան 11 տարի, իսկ մինչ այդ էլ՝ 2004–2006 թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի վերահսկողության և վերլուծության վարչության պետը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում