Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Ուկրաինային փոխանցել Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է «Ուկրինֆորմ»-ը։
Նա ասել է, որ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Թրամփի հետ քննարկել է հակաօդային պաշտպանության հրթիռների պակասը։
«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ և ստացել եմ, չեմ ասի, թե քանի Patriot-ի համար համաձայնություն», - ասել է Զելենսկին։
Հունվարի 22-ին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները Դավոսի ֆորումից վերադառնում են Կիև՝ հակաօդային պաշտպանության նոր փաթեթի վերաբերյալ համաձայնություններով։