Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ-ն շարունակում է բարելավել ազդակիր բնակավայրերի կենցաղըՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի
Քաղաքականություն

Սոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացումը ժամանակակից հանրային, տնտեսական և սոցիալական դիսկուրսի ամենաակտուալ և դժվար լուծվող խնդիրներից է, որը տարիներ շարունակ ձևավորել է երկրի սոցիալ-տնտեսական դիմագիծը և խորացրել է կենտրոն-մարզ հարաբերությունների բևեռացվածությունը։ Այս խնդիրը միայն թվային ցուցանիշների կամ մակերեսային սոցիալ-տնտեսական տեմպերի հարց չէ։ Այն ներառում է կառավարման արդյունավետության, սոցիալական արդարության, ժողովրդագրական կայունության, ազգային անվտանգության և երկարաժամկետ զարգացման կենսունակության խորքային շերտերը։

Երևանն այսօր ոչ միայն երկրի վարչական և քաղաքական կենտրոնն է, այլև տնտեսական, մշակութային, կրթական ու ֆինանսական գրավիտացիայի հիմնական առանցքը, մինչդեռ Հայաստանի այլ տարածաշրջանները հաճախ հայտնվում են զարգացման ծայրամասում՝ կորցնելով մարդկային, տնտեսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ և աստիճանաբար մարգինալացվելով։

Տարածքային անհամաչափ զարգացման արմատները բազմաշերտ են և պատմականորեն պայմանավորված են ինչպես խորհրդային ժամանակաշրջանի կենտրոնացված կառավարման մոդելով, այնպես էլ անկախության տարիներին ստեղծված տնտեսական կառուցվածքային փոփոխություններով։ Խորհրդային տարիներին կենտրոնացված պլանային տնտեսությունը խթանում էր որոշակի արդյունաբերական կենտրոնների ձևավորում, ինչը նպաստեց Երևանի և մի քանի այլ քաղաքների գերիշխող դիրքի ամրապնդմանը, իսկ անկախության առաջին տարիներին շուկայական տնտեսությանն անցումը, մասնավորեցման անհավասար գործընթացները, նոր ներդրումային հոսքերի՝ հիմնականում մայրաքաղաքում կենտրոնացումը էլ ավելի խորացրեցին այս բևեռացումը։ Արդյունքում այսօր Երևանը կենտրոնացնում է երկրի տնտեսական ակտիվության ավելի քան կեսը, գրեթե բոլոր խոշոր գործարար, ֆինանսական, կրթական, առողջապահական և մշակութային հաստատությունները, մինչդեռ մարզերում նկատվում է արտադրական կարողությունների անկում, ենթակառուցվածքների ֆիզիկական և բարոյական մաշվածություն, գործազրկության բարձր մակարդակ, երիտասարդության արտահոսք և բնակչության բնական նվազում։

Մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի դիտարկումը ցույց է տալիս, որ անգամ այն տարածաշրջանները, որոնք ունեն բնական-ռեսուրսային, զբոսաշրջային կամ գյուղատնտեսական մեծ ներուժ, հաճախ չեն կարողանում օգտագործել իրենց հնարավորությունները՝ ենթակառուցվածքների բացակայության, կապիտալի պակասի, լոգիստիկ ու շուկայական հասանելիության սահմանափակումների և կառավարման տեղային ունակությունների թուլության պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ չունեն բավարար ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ինքնուրույն զարգացման ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար, իսկ պետական ծրագրերը առավելապես կրում են կարճաժամկետ, հատվածական և ձևական բնույթ։ Բացի այդ, մարզերում ներդրողների համար գրավչությունը մնում է ցածր՝ անկախ մեղմ հարկային արտոնություններից և պետական որոշակի աջակցության ծրագրերից, քանի որ շուկայի փոքրությունն ու հեռավորությունը, ենթակառուցվածքների անբավարար վիճակն ու որակյալ աշխատանքային ուժի պակասը լրջորեն սահմանափակում են տնտեսական ակտիվությունը։

Տարածքային անհամաչափ զարգացման ամենաակնառու հետևանքներից է մարզային բնակչության՝ այդպես էլ կանգ չառնող արտագաղթը դեպի Երևան կամ արտերկիր։ Այս գործընթացը ոչ միայն հանգեցնում է մարզերի ժողովրդագրական կազմի աղճատմանը, ծերացմանը և աշխատունակության նվազմանը, այլև խորացնում է սոցիալական անհավասարությունը, ստեղծում է կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների հասանելիության լուրջ խնդիրներ։ Մարզերում հաճախ փակվում են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ՝ բնակչության թվի նվազման պատճառով, ինչի հետևանքով իրականություն է դառնում անշրջելիության վտանգի ներքո գտնվող սոցիալական «անապատացման» գործընթացը։ Այս իրավիճակը հատկապես վտանգավոր է սահմանամերձ և լեռնային համայնքների համար, որտեղ բնակչության արտահոսքը կարող է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցերի սրման։

Դատարկվող գոտիները կորցնում են իրենց ռազմավարական նշանակությունը, իսկ տեղական համայնքների թուլացումը կարող է հանգեցնել պետական վերահսկողության նվազման ու սահմանային ռիսկերի աճի։

Տարածքային անհամաչափ զարգացման տնտեսական հետևանքները արտահայտվում են երկրի ընդհանուր մրցունակության նվազման, ներդրումային գրավչության անկման և տնտեսական աճի ներուժի թուլացման տեսքով։ Երբ երկրի ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած է մեկ քաղաքում, իսկ մնացած տարածքները զուրկ են զարգացումից, տեղի է ունենում տնտեսական պոտենցիալի կորուստ, նվազում է աշխատուժի որակն ու արդյունավետությունը, կրճատվում են նորարարական հնարավորությունները։ Տնտեսությունը մեծամասամբ կախված է լինում գերկենտրոնացած տարածքի միջավայրից, իսկ դա նշանակում է, որ մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում ցանկացած ճգնաժամ կարող է ունենալ կործանարար ազդեցություն ողջ պետության համար։ Մարզերի տնտեսության թուլությունը նաև խոչընդոտում է երկրի ներքին շուկայի ընդլայնմանը, սահմանափակում է արտահանման հնարավորությունները, խաթարում է տեղական արտադրության զարգացումը և խորացնում է կախվածությունը ներմուծումից։

Սոցիալական և մշակութային առումով տարածքային անհամաչափ զարգացումը հանգեցնում է արժեքային համակարգերի բևեռացման, հասարակության ներսում բաժանարար գծերի խորացման։ Երևանում ձևավորվում է ժամանակակից, դինամիկ, տեղեկատվության հոսքերին ինտեգրված երիտասարդություն, մինչդեռ մարզերում աճում է սոցիալական պասիվությունը, ապագայի հանդեպ անվստահությունը, արժեքների պահպանողականությունը և նորարարության հանդեպ դիմադրությունը։ Այս տարբերությունը կարող է ժամանակի ընթացքում վերածվել ոչ միայն սոցիալական խզման, այլև քաղաքական ու մշակութային պառակտման, երբ բնակչության տարբեր խմբեր սկսում են տարբերվող օրակարգեր ձևավորել՝ չունենալով ընդհանուր տեսլական և միասնական նպատակներ։

Եթե տարածքային անհամաչափ զարգացման միտումները շարունակվեն առանց արմատական միջամտությունների և համակարգային քաղաքականության, Հայաստանը կարող է կանգնել անդառնալի հետևանքների առջև։ Նախ՝ մարզերի շարունակական դատարկումը և սոցիալ-տնտեսական մարգինալացումը կարող են հանգեցնել բնակչության առավել խիստ կենտրոնացման Երևանում և հարակից տարածքներում՝ ստեղծելով գերբնակեցման, տրանսպորտային, բնակարանային, էկոլոգիական և սոցիալական լուրջ ճգնաժամեր։ Միևնույն ժամանակ, մարզերի տնտեսության, ենթակառուցվածքների և համայնքային կյանքի շարունակական թուլացումը կարող է հանգեցնել պետական կառավարման դեգրադացման, համայնքային ինքնակազմակերպման հնարավորությունների կորստի, նոր սոցիալական կոնֆլիկտների և նույնիսկ անվտանգային սպառնալիքների աճի։ Իսկ երկրաշարժերի, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում զարգացման կենտրոնացվածությունը կարող է դառնալ ողբերգական հետևանքների պատճառ։

Տարածքային անհամաչափ զարգացման հաղթահարման համար անհրաժեշտ է մշակել և հետևողականորեն իրականացնել համապարփակ, երկարաժամկետ և համակողմանի ռազմավարություն, որը միաժամանակ կներառի տնտեսական, սոցիալական, կառավարման, ենթակառուցվածքային և մշակութային բաղադրիչներ։ Պետական քաղաքականությունը պետք է խթանի ներդրումները մարզերում, ապահովի ենթակառուցվածքների արդիականացումը, ստեղծի գործարար միջավայրի բարելավման իրական նախապայմաններ, աջակցի տեղական ձեռնարկատիրության զարգացմանը, խրախուսի մարդկային կապիտալի աճը և կրթության որակի բարձրացումը մարզերում։

Հայաստանի ապագան անմիջականորեն կապված է տարածքային համաչափ զարգացման ապահովման հետ։ Եվ քանի որ ամիսներ անց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, ապա ակնկալվում է, որ քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ տեղ կհատկացնեն այս թեմային։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում