«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց
«Համահայկական ճակատ» շարժման անդամները` արտաշիրիմում պահանջող ծնողների հետ միասին, գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Պահանջն անփոփոխ է` ապահովել Արցախում զոհված որդիների շիրիմների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը կարևորեց. «Քանի որ սա հումանիտար և պետական պարտավորություն է, հետևաբար իշխանությունների անգործության դեպքում կդիմեն միջազգային ատյաններին»: