Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԵթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Մհեր Ավետիսյանը ներկայացրել է երկրի անվտանգության խնդրի լուծման 5 կարևոր քայլերը

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայեր,
Ցանկանում եմ հիշեցնել նախկինում ներկայացված հինգ այն քայլերը, որոնք անհրաժեշտ է մեզ նախ և առաջ գիտակցել, որպեսզի կարողանանք առարկայորեն մոտենալ մեր երկրի անվտանգության խնդրի լուծմանը։
Այդ հինգ քայլերը նորից կհրապարակեմ հերթականությամբ և ակնկալում եմ ձեր անկեղծ արձագանքը։

Ազգակիցներ ջան, շատերդ ինձ քննադատում եք կամ ինձանից պահանջում եք, որ խոսելու փոխարեն պետք է գործել Հայաստանը փրկելու և անկախությունը պահպանելու համար։ Այսուհետ քայլ առ քայլ կներկայացնեմ, թե ինչպիսի գործողություններ պետք է անել։ 

Նախ եկեք նշենք, որ քաղաքականության գլխավոր գործիքը խոսքն է, խոսքի միջոցով մենք պետք է ձևավորենք այն գաղափարախոսությունը, որի վրա պետք է կառուցենք մեր պետության անվտանգության համակարգը։ 

1-ին գործնական քայլը, որը մենք որպես ժողովուրդ պարտավորենք անել հետևյալն է․ Ժողովուրդը պետք է գիտակցի և ինքն իր համար ձևակերպի, որ Հայաստանի անկախությունը պահպանելու միակ բանաձևը հայ-ռուսական ամուր եղբայրական հարաբերություններն են։ 

Սա սովորական խոսք չէ, սա այլնտրանք չունեցող առաջին քայլն է Հայոց պետականությունը փրկելու համար։ Հակառակ պարագայում ամեն անգամ մենք սխալ դիագնոզ ենք նշանակելու, սխալ հետևություններ ենք անելու և էլ ավելի լուրջ հարվածներ ենք հասցնելու մեր պետության անվտանգության ճարտարապետությանը։

 

Քայլ 2-րդ`
Հայաստանի Հանրապետության միակ սեփականատերը Հայաստանի քաղաքացին է, և Հայաստանի քաղաքացին պարտավոր է գիտակցել, որ այսօր Հայաստանը պաշտպանելը, Հայաստանի անկախությունը պաշտպանելը նշանակում է պաշտպանել հայ-ռուսական հարաբերությունները։
 
 Հայաստանի քաղաքացին պարտավոր է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները պաշտպանելով՝ նա պաշտպանում է իր պետությունը և պետք է ամեն գնով թույլ չտա, որ ներսից կամ դրսից տարբեր արկածախնդիրներ փորձեն խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, թուլացնել Հայաստանի պաշտպանունակությունը կամ քանդել Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը։
 
 Սա կոնկրետ և գործնական երկրորդ քայլն է, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը կապահովվի։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքացին, նախքան գործնական քայլեր պահանջելը, պետք է ինքը հասկանա, որ ամենակարևոր գործնական քայլը դա է, որ նա գիտակցում է՝ պետք է պաշտպանել հայ-ռուսական հարաբերությունները։

Քայլ 3-րդ`
Մինչ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը զբաղված է Գյումրիի քաղաքապետի հարցերով, Հայաստանի իշխանությունները շարունակում են դեպի Եվրոպա Հայաստանը տանելու իրենց արկածախնդիր գործունեությունը, որի շրջանակներում այսօր Հայաստանի նախագահը ստորագրել է Ազգային Ժողովի կողմից հաստատված «դեպի Եվրոպա գնալու» օրենքը։
 
 Սիրելի հայրենակիցներ, ամենակարևոր գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք գիտակցել. երբ երկիրը գտնվում է մի իրավիճակում, որտեղ անվտանգության համակարգը քանդված է և ռեալ նոր պատերազմի շեմին է կանգնած, ավելին՝ ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաև ռազմական պարտություն, մի կողմ պետք է թողնենք բոլոր քաղաքական հարցերը և զբաղվենք միայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։ Թե ով կլինի Գյումրիի քաղաքապետ, հարկերը կբարձրանա՞ն, թե՞ ոչ, ինչպիսի փոփոխություններ կլինեն երկրի ներսում՝ դրանք բոլորը կարևոր են, բայց երկրորդական խնդիրներ են, երբ երկիրն ունի անվտանգության խնդիր։ Եվ պետք է հստակ գիտակցել, որ անվտանգության խնդիրը չլուծած՝ այլ խնդիրներով զբաղվելը ուղղակի վտանգում է մեր ժողովրդի, մեր երեխաների, մեր ծնողների, մեր պետության ապագան։
 
 Իհարկե, լավ կլիներ, որ այս պարզ, բայց մեր օրերում բարդ թվացող քաղաքական խնդիրը գիտակցեին մեր քաղաքական ուժերը, կուսակցությունները, գործիչները և նրանք առաջնորդվեին հետևյալ սկզբունքով. մի կողմ թողնելով բոլոր խնդիրները՝ զբաղվեին միայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ, ավելին՝ այս օրակարգը պարտադրելով նաև հասարակ ժողովրդին՝ մեր քաղաքացիներին։ Բայց քանի որ մեր քաղաքական, այսպես կոչված, էլիտաները զբաղված են ամեն ինչով, բայց ոչ երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ, մենք՝ որպես ժողովուրդ, ինքներս պետք է գիտակցենք անվտանգության կարևորությունը և մեր քաղաքական դաշտին պարտադրենք, որպեսզի նրանք ամեն ինչ մի կողմ թողնեն ու զբաղվեն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։
 
 Եվ այսպես, 3-րդ ամենակարևորագույն գործնական քայլերից մեկն այն է, որ մենք պարտավոր ենք՝ որպես ժողովուրդ, գիտակցել, որ երբ պետությունն ունի անվտանգության խնդիր, երբ պետությունը կանգնած է աղետալի և մեծ պատերազմի առջև, բոլոր հարցերը պետք է դրվեն մի կողմ և զբաղվեն բացառապես երկրի անվտանգության խնդիրների լուծմամբ։
 
 Եվ ինչու՞ եմ այս գրառումը սկսել «դեպի Եվրոպա» իշխանությունների կողմից վարվող քաղաքականության քննադատությամբ։ Քանզի Հայաստանը Եվրոպա տանելու ճանապարհը տանում է ուղիղ դեպի պատերազմ և Հայոց պետականության կորստի։ Եվ ինչպես նշել եմ իմ առաջին երկու կարևոր գործնական քայլերում, հայ ժողովուրդը, ինքը՝ իր երկրի անվտանգության խնդիրը լուծելու ճանապարհին, պետք է տեր կանգնի հայ-ռուսական հարաբերություններին, քանզի դա իր պետության, երեխաների, ծնողների անվտանգության խնդիրն է։ Եվ թույլ չտա, որ ոչ ներսից, ոչ դրսից, ինչ-որ արկածախնդիրներ՝ փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները ու ժողովրդին խաբելով, թե իբր գնում ենք Արևմուտք, գնում ենք Եվրոպա, և լավ կլինի, մեր պետությունը տանեն դեպի կործանման, մեր երեխաներին ու ծնողներին կանգնեցնեն նոր արհավիրքի, նոր արյունալի պատերազմի, նույնիսկ ավելին՝ ուզում եմ հատուկ շեշտել՝ կործանարար պատերազմի առջև։
 Ժամանակն է սթափվելու և գիտակցելու, որ մենք՝ որպես Հայաստանի քաղաքացիներ, պետք է տեր կանգնենք մեր պետականությանը, և դա մեր փոխարեն ոչ ոք չի անելու։
 

Քայլ 4-րդ`
Սիրելի՛ ժողովուրդ, պետք է գիտակցել, որ սեփական պատմության հետ կռվելը, սեփական պատմությունը վերախմբագրել կամ կեղծել չի կարելի։ Դա հաստատ լավ հետևանքների չի հանգեցնի։ Պետք է համերաշխ լինել սեփական պատմության, սեփական անցյալի հետ, հպարտանալ սեփական պատմության փառավոր էջերով և այդ էջերը փոխանցել նոր սերունդներին իսկ պատմության սխալներից պետք է դասեր քաղել։ Երբ դու լավ չես յուրացնում կամ սխալ ես մեկնաբանում սեփական պատմությունդ, անպայման պատժվում ես ապագայում։ Սա շատ կարևոր գործնական քայլ է՝ գիտակցել, որ սեփական պատմությունը խեղաթյուրել ու կեղծել չի կարելի։ Մեր անցյալը պետք է ուսուցիչ լինի մեր ապագայի համար։
 
 Այսօր, ցավոք սրտի, փորձ է արվում մեր պատմությունը վերախմբագրելու, մեր պատմության սխալները ճշմարտություն ներկայացնելու, իսկ պատմության ճիշտ քայլերն ու դրական գործընթացները՝ որպես սխալ ցուցադրելու։ Սա ճիշտ ճանապարհ չէ։
 
 Մարկ Տվենն ասում էր. Կան ժամանակներ, երբ հերոսները դավաճաններ են ընկալվում, դավաճանները՝ հերոսներ։ Եվ այդ ժամանակները, որպես կանոն, ժողովուրդներին տանում են կործանման ու նոր արհավիրքների։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք սեփական պատմությունը ընկալելու այնպիսին, ինչպիսին կա, և երբեք թույլ չտանք՝ ներսից կամ դրսից, որոշ արկածախնդիրների խեղաթյուրել մեր ապրած պատմությունը, մեր նախնիների ժառանգությունը՝ դրանով իսկ մեր ապագա սերունդներին նոր աղետների մատնելով։

Քայլ 5-րդ՝
Առհասարակ, պատերազմ պարտված և նոր պատերազմի շեմին գտնվող երկրում չի կարող լինել ներքաղաքական պայքար, չեն կարող քաղաքական ուժերը պայքարել իշխանության համար կամ իշխանությունը պահելու համար, հասարակությունը չի կարող բաժանվել ընդդիմության և իշխանության և ատել մեկը մյուսին։ Պատերազմի շեմին գտնվող պետությունում բոլորս պետք է մեկ բռունցք լինենք, մեկ խրամատում՝ սեփական պետականությունը պաշտպանելու համար։ Երկրի ներսում խրամատներ չեն կարող լինել։ Եթե մենք սա չգիտակցենք, հակառակորդը, միևնույն է, իր գործողություններով մեզ կստիպի սա գիտակցել, բայց դա արդեն կլինի շատ ուշ։
 
 Մենք պետք է գիտակցենք, որ պետք է մեկ բռունցք դառնանք՝ Հայաստանի Հանրապետության ներսում բոլոր քաղաքական, սոցիալական և այլ տիպի հակասությունները մի կողմ թողնելով, որպեսզի կարողանանք մեր պետականությունը, մեր սիրելի Հայաստանի Հանրապետությունը փրկել։
 
 Մենք պետք է մեկ բռունցք դառնանք գաղափարական իմաստով՝ փորձելով գտնել քաղաքական և աշխարհաքաղաքական լուծումներ մեր երկրի անվտանգության խնդիրները լուծելու և խաղաղություն ունենալու համար։
 
 Այո՛, այսօր մեզ խաղաղություն է պետք։ Խաղաղության հասնելու համար միայն խոսքերը և մեծ-մեծ խոսելը հերիք չէ, պետք է քաղաքագիտական խնդիրներ առաջ քաշել և աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով՝ հասնել խաղաղության։ Եթե մենք սա չենք անելու, ապա դարձյալ պետք է մեկ բռունցք դառնանք և գիտակցենք, որ արդեն ռազմական առումով պետք է լուծենք մեր խնդիրը, քանզի եթե մենք չենք լուծում մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը, թշնամին կհարձակվի, իսկ դա կնշանակի, որ դարձյալ մենք պետք է մեկ բռունցք դառնանք և արդեն զենքը ձեռքերիս պաշտպանենք մեր պետականությունը՝ հասկանալով, որ կարող է նաև չկարողանանք այն պաշտպանել նույնիսկ մեր կյանքերի գնով, որի արդյունքում մեր պետականությունը կկանգնի կորստի եզրին, իսկ մեր երեխաներն ու ծնողները կհայտնվեն նոր բնաջնջման խնդրի առջև։
 
 Գործնական քայլ հինգերորդը հենց սա է՝ գիտակցել, որ մենք չունենք ժամանակ և հնարավորություն երկրի ներսում իրար ուտելու, իրար քննադատելու, իրար ոչնչացնելու՝ հանուն իշխանությունը պահելու կամ հանուն իշխանության գալու։ Մենք պետք է մեկ բռունցք դառնանք և փորձենք՝ Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կառուցելով, հասնել խաղաղության և այս փուլում փրկել հայոց պետականությունը։
 
 Սիրելի՛ ժողովուրդ, մենք պարտավոր ենք մեկ բռունցք դառնալ, համախմբվել, կանգնել եղբայրական Ռուսաստանի կողքին և փրկել Հայաստանը։ Սա միակ փրկությունն է աշխարհաքաղաքական ռեալ իրականությունում մեր տարածաշրջանում անկախ պետականություն ունենալու։ Հակառակ պարագայում՝ չի կարող լինել խաղաղություն, և մեր պետությանը անընդհատ կսպառնա սուվերենության կորստի վտանգը։ Սա պետք է հստակ գիտակցել։