Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
uncategorized

Ամեն մեկը տեղից վեր է կենում, ուզում է դայակ աշխատել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատող մայրերին պետության աջակցությամբ այսուհետ դայակ վարձելու հնարավորություն կընձեռվի: Պետությունը կփոխհատուցի դայակի աշխատավարձի 50%–ը, եթե կինը, ում խնամքի տակ կա մինչև երկու տարեկան երեխա, որոշել է ընդհատել խնամքի արձակուրդը և ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի:

Այս պարագայում ծնողի և դայակի միջև ստորագրվելու է պայմանագիր: Եթե չկա պայմանագիր, պետությունը չի փոխհատուցում գումարը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում սոցիալական նոր ծրագրի քննարկման ժամանակ պատգամավորները մտահոգություն են հայտնել, որ այս օրենքով դայակները ևս կբերվեն հարկային դաշտ:

Դայակներին հարկելը դայակներ տրամադրող գործակալության ղեկավարը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում աբսուրդ որակեց: Հասկանալի պատճառներով նա չցանկացավ ներկայանալ:

«Դայակ կա՝ մեկ տարի է աշխատում, ի՞նչ է, նա դրա համար պետք է հարկային դաշտ մտնի և, օրինակ՝ 60000 դրամ վճարի: Դայակ կա նույնիսկ 3 ամիս է աշխատում: Սխալ է այդպիսի կարգ սահմանելը: Էդ մարդիկ երկու կոպեկ են աշխատում, չպետք է նրանց հարկել»,– նկատեց նա:

Նրա խոսքով՝ այսօր շատերն են ցանկանում դայակ աշխատել: Տարիքի պատճառով մեծ մասը գործազուրկ են դառնում: Պարապ չնստելու փոխարեն որոշում են երեխա խնամել: Դայակի ծառայություն մատուցում են 40 տարեկանից բարձր կանայք:

«Հայաստանում 50 տարեկաններին գործ չկա, կա՛մ կրճատում են, կա՛մ գործի չեն վերցնում, և որոշում են գնան դայակություն անեն»,– ասաց նա:

Դայակի աշխատավարձը սկսվում է 110000 դրամից, կամ էլ կախված է նրանից, թե ինչքան ունևոր է տվյալ փոքրիկի ծնողը: Գործում է նաև ժամավճար: Մեկ ժամ փոքրիկին պահելու համար առաջարկվող գինը տատանվում է 500–ից 1000 դրամի սահմաններում:

«Էդ 500 դրամն էլ է աբսուրդ: Նորմալ գներ պետք է սահմանված լինեն: Էդ գնով օգտվում են նրանք, ովքեր փորձ չունեն: Մեկ– երկու ամիս աշխատում են, փորձ են ձեռք բերում և դուրս գալիս»,– նկատեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ, նա չի շրջանցում նաև ոլորտի խնդիրները: Դայակներ տրամադրող գործակալության ղեկավարին մտահոգում է այն, որ երեխաներին խնամել ցանկացողները հաճախ կրթություն չեն ունենում:

«Դայակի ինստիտուտը մեր երկրում զարգացած չէ: Պրոֆեսիոնալ դայակներ չկան: Ամեն մեկը վեր է կենում, ուզում է դայակ լինի, բայց դա այդպես չէ: Դայակը պետք է առաջին բուժօգնությունից սկսած ամեն ինչին տիրապետի»,– նկատեց նա:

Ըստ գործակալության ղեկավարի, եթե ինչպես զարգացած երկրներում է, այստեղ էլ դայակները հարկ վճարեն, ապա ոլորտում միայն պետք է բանիմացները գործեն:

Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ մանկապարտեզի դայակներն աշխատանքից դուրս են եկել և ավելի բարձր գնով մասնավոր ծառայություններ մատուցել:

Հարկերից տուժածը «Իմ դայակ» գործակալությունն է: Այն իր գործունեությունը արդեն դադարեցրել է: Իրենք ծնողներին դայակներ են առաջարկել: Եթե նրանք համագործակցել են, ապա ծնողները գործակալությանը պետք է տոկոսներ վճարեին, ինչը չեն արել:

«Մեզ խաբում էին անգամ պայմանագիր կնքելուց հետո, ասում էին, որ չեն աշխատում, բայց քաղաքը շատ փոքր է, տեսնում էինք, որ այդ դայակը երեխային պահում է: Եթե հարկային դաշտում լինեին դայակները, գուցե նման խնդիրներ չլիներ: Հերիք է ամեն ինչ խաբելով անել, պետք է աշխատել պարզ ու թափանցիկ»,– փոխանցեցին գործակալությունից:

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում