ԱՄՆ-ում 2025 թվականին ռեկորդային թվով F-35 կործանիչներ են արտադրվել
2025 թվականին ամերիկյան Lockheed Martin ռազմաարդյունաբերական ընկերությունը ռեկորդային քանակով F-35 Lightning II կործանիչներ է արտադրել։
Անցյալ տարի ընդհանուր առմամբ մատակարարվել է 191 միավոր F-35, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ ռեկորդը՝ 142 մեքենա։
Lockheed Martin-ում ընդգծել են, որ F-35-ի տարեկան արտադրությունն այժմ իրականացվում է այնպիսի տեմպերով, որոնք հինգ անգամ գերազանցում են Միացյալ Նահանգների սպառազինության մեջ գտնվող ցանկացած այլ կործանիչի թողարկման ծավալները։