Իրականում Ռուսաստանը երբեք չի միջամտում որևէ այլ երկրի ներքին գործերին, հիբրիդային պատերազմներ չի վարում․ Մհեր Ավետիսյան
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եկեք չմոռանանք, որ Մադուրոյին գողացել է աշխարհում խաղաղություն հաստատող և խաղաղության ջատագով Թրամփը։
Հիբրիդային պատերազմների և երկրի ներքին գործերին իբրև թե Ռուսաստանի կողմից խառնվելու սիրահարներին ուզում եմ հիշեցնել, որ Միացյալ նահանգները քիչ առաջ, ըստ Միացյալ նահանգների հաղորդագրության, առանց միջամտելու Վենեսուելայի ներքին գործերին, առանց հիբրիդային պատերազմ հայտարարելու, գողացել են Վենեսուելայի ընտրված նախագահին, և ես կցանկանայի տեսնել՝ Ռուսաստանին քննադատող, Ռուսաստանին մեղադրող ուժերը հիմա քննադատելո՞ւ են Միացյալ նահանգներին՝ այլ պետությունների սուվերենիտետը չհարգելու, այլ պետությունների ներքին գործերին ռազմական ուժով միջամտելու և նրանց նախագահին գողանալու իրադարձությունները, թե՞ այդ մարդիկ միայն Ռուսաստանին են կոչ անում չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին։
Իրականում Ռուսաստանը երբեք չի միջամտում որևէ այլ երկրի ներքին գործերին, հիբրիդային պատերազմներ չի վարում, և եթե վախենում եք հիբրիդային պատերազմներից, ապա ուշադիր եղեք, որովհետև դրանով զբաղվում է հիմնականում և միայն Միացյալ նահանգները։