Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն

Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական ճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար

Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ներկայացրել է բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը, որի հեղինակը բրիտանացի քաղաքական գործիչ Դենի Քրյուգերն է։ Հոդվածում բարձրաձայնվում են Հայաստանի ներքաղաքական զարգացումների և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի վերաբերյալ լուրջ մտահոգություններ, որոնք, հեղինակի համոզմամբ, դուրս են մեկ երկրի սահմաններից և վերաբերում են ամբողջ քրիստոնյա աշխարհին։


«Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։


Կենսականորեն կարևոր է, որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, և նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։ Այն դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության ու Թուրքիայի, ապա նաև Խորհրդային Միության դաժան օկուպացիաներին։


Այսօր այն դարձյալ հարձակման է ենթարկվում, բայց այս անգամ՝ ներսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար։ Եկեղեցին, որին սատարում է հայերի 90 տոկոսը, ընկալվում է որպես քաղաքական ընդդիմություն։ Փաշինյանը հետևում է ավտոկրատ առաջնորդների գործելաոճին. նշանակել մրցակիցներին որպես պետության թշնամիներ, ապա օգտագործել պետական լծակները նրանց ոչնչացնելու համար։


Մի քանի հայ եպիսկոպոսներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը և օգտագործում է ձերբակալությունները հոգևոր դասի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց ծիսակարգերից հանեն Կաթողիկոսի հիշատակումը։


Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու ամենաակնառու աջակիցը, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։ Որպես պատիժ՝ կառավարությունը բռնազավթել է նրան պատկանող ազգային էլեկտրական ընկերության վերահսկողությունը, ինչպես որ վարվել է եկեղեցական բազմաթիվ ակտիվների հետ։


Հայաստանի թշնամիները տեսնում են այս պառակտումը։ Թուրքիան շարունակում է ժխտել հայերի պատմական Ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների համար, որոնց հետևանքով 120,000 հայ քրիստոնյաներ փախչեցին՝ փրկելով իրենց կյանքը։


Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման պառակտում, քանի որ գտնվում է վտանգավոր վիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի հայկական հողերի նկատմամբ։ Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը և հաշտվի Հայ Եկեղեցու հետ։ Աշխարհի բոլոր քրիստոնյաները նույնպես պետք է լսելի դարձնեն իրենց ձայնը»։


Հոդվածի վերջում ընդգծվում է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին հարց լինելուց վաղուց վեր է անցել և վերածվել է համաքրիստոնեական մտահոգության։ Նշենք, որ Դենի Քրյուգերը Մեծ Բրիտանիայի «Reform» կուսակցության պատգամավոր է և իր հրապարակմամբ փաստում է, որ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացումները արդեն իսկ միջազգային քաղաքական և արժեքային օրակարգի մաս են դարձել։