Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ Սավգուլյան Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանՎառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըՀաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱռանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԱյն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՄենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանԳավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանԳազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութՔաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն
Տնտեսություն

Ի՞նչ ազդեցություն է ունենում հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության վրա. փորձագետ

Հանքարդյունաբերության ոլորտում աշխատատեղերի թիվը 2025թ. հունիսի դրությամբ կազմել է մոտ 13 000, իսկ միջին աշխատավարձը՝ ավելի քան 800 հազար դրամ։ Այս մասին «Հանքարդյունաբերության ոլորտը թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ դեկտեմբերի 19-ին հայտնել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա նշել է, որ Սյունիքում (հանքարդյունաբերական մարզում) միջին աշխատավարձը կազմում  է 830 հազար դրամ, այն դեպքում, երբ Կոտայքում այդ ցուցանիշը գրեթե կրկնակի ցածր է։ Պարսյանը տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների թիվը գերազանցում է 4 500-ը։

Նա նշել է, որ ոլորտը դրական ազդեցություն ունի աղքատության մակարդակի վրա, քանի որ, օրինակ, 2023թ․տվյալներով երկրի միջին 23.7 տոկոս ցուցանիշի դեպքում Սյունիք եւ Լոռի հանքարդյունաբերական մարզերում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 7 եւ մոտավորապես 14 տոկոս։

Մասնագետը հայտնել է, որ վերջին տարիներին ոլորտը ներգրավել է 600-700 միլիոն դոլարի ներդրումներ, որոնցից 300-350 միլիոն դոլարը՝ Ամուլսարում։

«2024թ․ այդ ցուցանիշը փոքր-ինչ նվազել է, բայց Ամուլսարի զարգացման հետ մեկտեղ իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել»,- ավելացրել է նա։

Նրա տվյալներով՝ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում գործում է 403 ձեռնարկություն։

«ՀՆԱ մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում 2021թ․ 5.5 տոկոսից նվազել է մինչեւ 2.6 տոկոս 2024թ․, ինչը նշանակում է, որ այս ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան մյուսները։ Ոլորտի աճը 2024թ․ կազմել է 1.5 տոկոս։

Դրա հետ մեկտեղ ոլորտը զգալի միջոցներ է ապահովում համայնքային բյուջեների համար, որոնք կազմում են մի քանի հարյուր միլիոն դրամ։

2024թ․ հանքարդյունաբերության ոլորտը բյուջե է մուտքագրել 130 միլիարդ դրամ հարկեր, որից 102 միլիարդ դրամը բաժին է ընկել ԶՊՄԿ-ին»,- ընդգծել է Պարսյանը։

Նա նշել է, որ Հայաստանը մեծացրել է հանքարդյունաբերության արտահանումը Չինաստան։

«Եթե Չինաստան արտահանման մասնաբաժինը 2020թ․ կազմել է 38.5 տոկոս, 2024թ․ այն հասել է 52 տոկոսի։ TRIPP նախագծի մեկնարկը կարող է կրճատել լոգիստիկ ծախսերը եւ մեծացնել արտահանման ծավալները այս ուղղությամբ»,- ավելացրել է փորձագետը։