Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Թայվանի շուրջ լարվածnւթյան uրման դեպքում. ՌԴ արտգործնախարար
Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Թայվանի շուրջ լարվածության սրման դեպքում, հայտարարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Թայվանի նեղուցում լարվածության հնարավոր սրման վերաբերյալ նման իրավիճակներում գործողությունների ընթացակարգն ուրվագծված է Չինաստանի հետ 2001 թվականի հուլիսի 16-ի բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրում, որը հիմնարար նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների համար։ Այս փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը փոխադարձ աջակցությունն է ազգային միասնության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», - ընդգծել է Լավրովը։