Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
uncategorized

Վարկերը փորձում են ներկայացնել որպես ներդրումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, անձամբ Դուք ի՞նչ կարծիք ունեք 2018 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ: Այն ինչպիսի՞ բյուջե կանվանեք:

– Աղքատացման բյուջե: Որովհետև նախ՝ ի՞նչ է սպասվում մեզ: Սպասվում է գների բարձրացում, հարկերի ավելացում: Ոչ մի խոսք չկա բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման մասին, ոչ մի խոսք չկա թոշակների բարձրացման մասին: Նաև կրճատվելու են ավելի քան 5000 աշխատատեղեր:

Առաջին տպավորությամբ, ասես, հատուկ մշակված գեղեցիկ ծրագիր է աղքատության տոկոսը երկրում բարձրացնելու համար:

– Գուցե սա ցավեցնող վիրահատությո՞ւն է, որպեսզի առողջացվի մեր տնտեսութունը:

– Տնտեսության առողջացման համար բոլորովին այլ նախաձեռնություններ են անհրաժեշտ: Օրինակ՝ մոնոպոլիստներին թող պատժեն ու թույլ չտան, որպեսզի իրենց դիրքը չարաշահեն, կոռուպցիան արմատախիլ անեն: Իսկ սրանց համար ընդամենը քաղաքական կամք է պետք: Եթե դա եղավ, մեկ շաբաթվա մեջ ամեն հարց կլուծվի: Անգամ մեկ օրում հարցերը կլուծվեն: Որովհետև բոլորս էլ գիտենք, թե ովքեր են մենաշնորհատերերը, և ով ինչով է զբաղվում: Ոչ մի անհայտ բան չկա:

Եվ եթե սա չի արվում, ուրեմն մնացած ամեն ինչը ընդամենը գեղեցիկ ձևակերպումներով հեքիաթ է:

Տեսեք՝ այս բյուջեով նաև նվազեցվում է գիտության ֆինանսավորումը, իսկ ոստիկանության ֆինանսավորմանը ձեռք չի տրվում. մնում է այն, ինչ 2016–ին էր, ընդ որում՝ արտաբյուջետային իր եկամուտներով: Դուրս է գալիս, որ գիտությունը մղում ենք հետին պլան ու հիմնական շեշտադրումներն անում ենք ուժային կառույցների վրա: Նույնիսկ մեր ռազմարդյունաբերության բյուջեն է չնչին տոկոս կազմում:

Այս ամենը խոսում է այն մասին, որ կառավարությունը գլոբալ առումով տեսլական չունի երկիրը գիտության միջոցով զարգացնելու վերաբերյալ: Եվ դուրս է գալիս, որ ցանկանում ենք դառնալ ընդամենը ծառայություններ մատուցող, լոլիկ ու վարունգ աճեցնող ու դրանք արտահանող երկիր:

Մինչդեռ աշխարհում դեռևս որևէ երկիր չի կարողացել տնտեսական զարգացում ապրել առանց գիտության զարգացման և գիտական նորարարությունների կիրառման:

Ուստի եզրակացնենք՝ քանի դեռ չկա քաղաքական կամք, որ մեր երկրում բիզնեսը պետք է գործի հավասար մրցակցային պայմաններում, և այդ առումով ամենքը պետք է լինեն հավասար դաշտում, ապա ոչ մի ակնկալիք ունենալ չենք կարող երկրի զարգացման վերաբերյալ:

– Իսկ մեր տնտեսության զարգացման համար այլ կարգի հիմքեր չդրվեցի՞ն գոնե վերջին այս մեկ տարվա ընթացքում:

– Բնականաբար՝ ոչ: Տնտեսության զարգացման համար հարկավոր է մի բան՝ ազատ շուկայական հարաբերություն: Իսկ որպեսզի դա լինի, անհրաժեշտ է օրենքի գերակայություն: Քանզի ցանկացած ներդրող նախ և առաջ ուսումնասիրում է շուկան և եզրակացնում, թե արժե՞ արդյոք այնտեղ ներդրումներ անել, արդյո՞ք իր գումարները, ինչպես նաև եկամուտները պաշտպանված կլինեն օրենքով:

Իսկ մեր երկրում, գիտենք, որ օրենքը գործում է ընտրողաբար. մեկի համար այն կա, մեկի համար չկա: Մեկը մարդ է սպանում, պարզվում է ինքնապաշտպանություն էր, մեկն էլ պատահաբար ինչ–որ մեկին գցում է մեքենայի տակ, համարվում է դիտավորյալ սպանություն: Ու այս մարդը գնում և տարիներով նստում է բանտում:

Եվ այս ամբողջ իրավիճակները չեն կարող նպաստել տնտեսության զարգացմանը: Եթե դու ունես ոչ անկախ և կոռումպացված դատարան, եթե քո երկրում կան մենաշնորհներ, ապա չես կարող երկրիդ տնտեսությունը զարգացնել: Սա միանշանակ է:

Իսկ տնտեսության զարգացումը ենթադրում է հետևյալը՝ դրսից փողերի մուտք դեպի երկիր, արտադրանք, որը կարտահանվի, երկիր կբերվեն նոր տեխնոլոգիաներ: Նաև՝ գիտության զարգացում: Այս ամենը անհնար է ներկա պայմաններում, քանի դեռ կան մենաշնորհներ, կա կոռուպցիայի բարձր մակարդակ, ինչպես նաև բացակայում է օրենքի գերակայությունը:

– Վարչապետը ներդրումների սպասելիքներ ունի: Դուք չե՞ք կիսում նրա լավատեսությունը:

– Վարչապետի խոստացած բոլոր ներդրումներից ոչ մեկն իրականություն չի դարձել: Հիշեցնեմ, որ նա լրջագույն ներդրումներ էր խոստացել պաշտոնավարման սկզբում, բայց դրանցից և ոչ մեկը դեռևս տեղ չի հասել: Եվ վերցրած վարկերը փորձում են ներկայացնել որպես ներդրումներ:

Հիշենք հենց Հայաստան–սփյուռք վերջին համաժողովը: Մի լուրջ ներդրող չէր մասնակցում դրան: Եթե համեմատենք տարիներ առաջ գումարված առաջին համաժողովի հետ, ապա այն ժամանակ Հայաստան էին եկել աշխարհի բոլոր միլիարդատեր ու միլիոնատեր հայերը: Իսկ այս անգամ նրանք չկային:

Ինչո՞ւ չկային: Որովհետև սպառվել է այս մարդկանց վստահությունը մեր երկրի իշխանությունների նկատմամբ: Բազմիցս խաբվել են և այլևս չեն ցանկանում որևէ բան անել մեր երկրում: Սպասում են, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, ստեղծվի նորմալ երկիր, որտեղ կգերակայի օրենքը, նոր միայն գան ու իրենց ներդրումներն անեն:

Եվ դա այդպես է. միայն օրենքի գերակայության պարագայում է հնարավոր, որպեսզի երկրում ներդրումներ գան, հետևաբար և՝ տնտեսությունը սկսի զարգացում ապրել:

– Եվ՝ ինչպե՞ս կքվեարկի ձեր խմբակցությունը բյուջեի նախագծին:

– Այս պահի դրությամբ որևէ պատճառ չունենք կողմ քվեարկելու:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում