Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել
uncategorized

Պոչամբարի տարողունակությունը կավելացվի՞. բնակիչները բողոքի դուրս կգան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող «Նահատակ» պոչամբարը գլխացավանք է դարձել Ախթալա խոշորացված համայնքի կազմում գտնվող Մեծ Այրում բնակավայրի բնակիչների համար: Պոչամբարն օր օրի մեծանում է, դառնում ավելի ու ավելի վտանգավոր:

Մեծ Այրումի բնակիչ, «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ համայնքի նորընտիր ղեկավարության ուշադրությունը հրավիրում է այս խնդրին:

Պոչամբարը կառուցված է անմիջապես գյուղի հողամասերի և տների հարևանությամբ: Նա նշեց, որ պոչամբարը ոչ միայն վնասում է շրջակա միջավայրը, այլ եղել են նախադեպեր, երբ գյուղացիների անասուններն ընկել են պոչամբարը և սատկել: Աղտոտվել և պոչանքով են լցվել շրջակա աղբյուրները: Պոչամբարը գտնվում է երկու Մեծ Այրում և Ճոճկան համայնքները կապող, ամենացածր բացարձակ նիշ ունեցող միջհամայնքային ավտոճանապարհի եզրին, որի գրունտը արդեն լվացվում է այդ ջրով: Համայնքի խմելու ջրի մեծ խողովակը հայտնվել է այդտեղ:

«Սոսկալի և տխուր իրավիճակ է: Այս ամենը ՏԻՄ–ի և բնապահպանության նախարարության խայտառակությունն է, նրանց անգործության արդյունքը»,– շեշտեց Դուլգարյանը:

«Նահատակից» կրած վնասների չափն այսքանով չի սահմանափակվում: Պոչամբարում պարունակվող թունավոր նյութերից նաև գյուղացիների առողջությունն է քայքայվում: Օլեգ Դուլգարյանն այդ ամենը սեփական մաշկի վրա է զգացել:

«Երբ շատ մոտ եմ կանգնած լինում պոչամբարին, շնչառությունս դժվարանում է, շատերի մոտ է այդպես: Մարդիկ գլխացավերից են բողոքում: Մարդկանց ճակատի շրջանում ծակոցներ են սկսվում»,– ներկայացրեց մեր զրուցակիցը:

Վերջին տարիների ընթացքում պոչամբարը մի քանի անգամ ամրացվել է՝ ավելացել է տարողությունը:

Այսօր համայնքում լուրեր են պտտվում, որ կրկին «Նահատակ» պոչամբարի պատվարի ամրացումներ են սպասվում, որպեսզի տարողունակությունն ավելացնեն: Ախթալայի կոմբինատին պատկանող երեք պոչամբարներն այս տարածաշրջանում ունեն ռեկուլտիվացիայի խնդիր: Այս պոչամբարը 5 տարուց ավելի է օգտագործվում, բայց Օլեգ Դուլգարյանի խոսքով, ոչ մի անվտանգության նորմ այստեղ չի նախատեսվել: Արդյունքում բազմաթիվ խախտումներ են եղել:

«Մենք պետք է պայքարենք, որովհետև դա վտանգում է մի ամբողջ գյուղի կյանք: Պետք է փակվի և ռեկուլտիվացվի պոչամբարը»,– պնդեց նա:

Պոչանքը հոսելով իջնում է ներքև և թափվում Դեբեդ գետը: Իսկ այդ պոչանքներում առկա են այնպիսի ծանր մետաղներ, ինչպիսիք են պղինձը, ցինկը, թորիումը:

Գյուղացիները երկար ժամանակ պայքարել են՝ պահանջելով փակել պոչամբարը:

Պատկան մարմինների ղեկավարներին նրա ուղղված բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել: Այսօր «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» ՀԿ նախագահը կրկին հիշեցնում է՝ Ախթալայի ղեկավարության թիվ մեկ խնդիրը պետք է լինի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի և փակման հարցը:

Նրա խոսքով՝ նորընտիր ավագանին իր հերթին չպետք է սոսկ ձեռք բարձրացնող և ստորագրող լինի, այլ որոշումներ կայացնի հօգուտ համայնքների:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում