Իսրայելում սկսվում է արևային էներգետիկայի հեղափոխություն
Իսրայելում ուժի մեջ է մտել Պլանավորման և շինարարության խորհրդի որոշումը, որը պարտադրում է նոր շենքերի կառուցապատողներին տանիքներին տեղադրել արևային վահանակներ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այս պահանջը վերաբերում է ինչպես բնակելի, այնպես էլ արդյունաբերական և հասարակական շենքերին, որոնց տանիքի մակերեսը գերազանցում է 250 քմ-ը։ Բացառություն են կազմում տանիք չունեցող անգարները, ծովափի առաջին գծում գտնվող շենքերը, ցածրահարկ տները և միկվաները։ Նմանատիպ օրենքներ արդեն ընդունվել են մի շարք զարգացած երկրներում։
Կալիֆորնիայում նման պահանջ ուժի մեջ է մտել դեռևս 2020 թվականին, Ֆրանսիայում 2023 թվականից պարտադիր է արևային վահանակների տեղադրումը ավտոկայանատեղերի ծածկերի և այլ օբյեկտների վրա, իսկ 2028 թվականի հունվարից՝ բոլոր տանիքների վրա։ Եվրամիությունը պարտադրում է նոր շենքերը արևային վահանակներով համալրել մինչև 2026 թվականի վերջը։ Իսրայելում ամեն տարի կառուցվում է մոտ 10 հազար նոր տուն, ուստի այս նախաձեռնությունը լուրջ աջակցություն կլինի երկրի էներգետիկ համակարգի համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]