Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ Մխիթարյան18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքԽորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Մարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունը
Քաղաքականություն

«Սա պետականության հանդեպ ծաղր է» . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սա ծաղր է պետականության հանդեպ: Հուսանք, մի օր այն կավարտվի: «Փաստի» հետ զրույցում նկատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հրապարակված «փաստաթղթերին»: Խոսքը, հիշեցնենք, ըստ Փաշինյանի, Արցախի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող բանակցային փաստաթղթերի ցանկի մասին է: Բայց դա ինչ-որ ծաղկաքաղային փաստաթղթերի ցանկ էր, որի մեջ նաև «Հայկական ժամանակում» 2008-ին տպագրված հրապարակում կար:

«Իսկապես ողբերգական է, որ լուրջ աշխարհաքաղաքական խաղացողների հետ փոխկապակցված նման հարցին, այ, այսպիսի, չգիտեմ էլ, թե ինչ բառով բնորոշեմ, վերաբերմունք է դրսևորվում: Ու նման գործելակերպը ուղիղ կերպով բերել է այս հետևանքներին»,-նկատեց Բագրատ Միկոյանը:

Էական է մեր զրուցակցի այն ընդգծումը, որ Փաշինյանը չի հրապարակել Քի Վեսթի բանակցությունների փաստաթուղթը: Ի դեպ, երեկ էլ նա նշեց, թե իրենց ձեռքի տակ չկա նման փաստաթուղթ: Ի դեպ, այն ուղղակիորեն կապ ունի նախագահ Քոչարյանի թե՛ պաշտոնավարման, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ վարած բանակցությունների բովանդակության հետ: «Այդտեղ (հրապարակված ցանկում) չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին,-նշում է Միկոյանն ու հավելում,- փոխարենը դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»: Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ հրապարակման ու անվանում է դա փաստաթուղթ»։

Մինչդեռ, եթե ինքը Քի Վեսթի փաստաթուղթը հրապարակեր, Բագրատ Միկոյանի կարծիքով, հօդս կցնդեր այն քարոզչական առասպելը, թե Մեղրին տալիս էին:

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ այդ հրապարակումները լավ առիթ են, որպեսզի համեմատվի, թե 1998-ին բանակցային սեղանին ինչ էր դրված, և դրանից տարիներ անց ինչ էին «Մադրիդյան սկզբունքները»: Ու համեմատության մեջ ակնհայտ կդառնա կատարված դիվանագիտական աշխատանքը, բանակցային աշխատանքը:

Բագրատ Միկոյանի առաջարկած մեկ այլ համեմատության տարբերակ, կարծում ենք, ավելի հետաքրքրական է: «Մի փաստաթուղթ կա, որին մեր հանրությունը պետք է իսկապես ուշադրություն դարձնի. 2019 թվականի առաջարկների փաստաթուղթը, որը մերժել է Փաշինյանը, ու այդ հրաժարումը բերել է այս արհավիրքին: Այդ հրաժարվելուց հետո էր, որ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թե՝ իր զրոյական կետից է բանակցում»:

Իսկապես կարելի է ինքնուրույն դնել ու համեմատել. ի՞նչ են 2019 թվականին առաջարկել Փաշինյանին, ինչի՞ց է հրաժարվել, և ի՞նչ ունենք այսօր, ավելի ճիշտ՝ ինչեր չունե՛նք այսօր:

«Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»,-ասում է Բագրատ Միկոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում