Հարությունյանի՝ 50 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն բաժնի պետ Արմեն Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հարությունյանը հայտարարագրել է մեկ բնակարան, իսկ նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 27 հազար ամերիկյան դոլար ու 11 միլիոն դրամ:
Դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 7 միլիոն դրամ ու 22 հազար ԱՄՆ դոլար: Եկամուտները կազմել են 5 միլիոն 325 հազար դրամ, որից 2 միլիոն 881 հազար դրամը աշխատավարձ է, իսկ 1 միլիոն 994 հազար ու 500 հազար դրամներն էլ առանձին վերցված վարկեր են՝ ստացված փոխառություններ:
Մինչ այս նշանակումը արդարադատության կապիտան Արմեն Հարությունյանը զբաղեցնում էր Տավուշի մարզային բաժնի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ այս պաշտոնում է նշանակվել 4 տարի առաջ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում