Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

«Փաշինյանի կոստյումները 2-3 հազար դոլար են, իսկ թոշակառուները 3-4 անգամ ավելի վատ են ապրում». Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, թե Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է արձանագրվում՝ այն իրավիճակում, երբ այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30․000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

«Ցանկացած տնտեսություն իներցիոն աճի ռեսուրս միշտ իր մեջ պարունակում է։ Իներցիոն բնույթի աճը տարեկան կազմում է մոտ 3-4 տոկոս․ որ իշխանությունները կամ պետությունները ոչինչ էլ չանեն, մեր տնտեսությունը բնակչության քանակի ավելացման հետ միասին ստանում է սպառման որոշակի հորիզոնական ծավալման ռեսուրս։ Այդ պատճառով էլ տնտեսությունը տարեկան 3-4 տոկոս միշտ աճում է։ Բայց այս խաբեբան, որ ասում է 7%, 8%, 10 կամ 50%՝ դա, իհարկե, սուտ է։ Ավելին՝ եթե ես ՔՊ-ից լինեի, չէի ասի, որ տնտեսական աճը 7%-ի է հասնում, կասեի՝ 70%-ի, հո ասելով չէ»։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նշենք, որ միայն այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30 000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե իրենք այլևս թոշակները չեն բարձրացնելու, քանի որ անկանխիկ եղանակով հետվճարի համակարգ են ներդրել, տնտեսագետն ասաց, որ նա քամահրանքով է խոսում ֆիզիկական ակտիվության մայրամուտում գտնվող մարդկանց մասին, մինչդեռ այդ մարդիկ որևէ եկամուտի այլ աղբյուր, քան թոշակը, չեն կարող ունենալ։ Մյուս կողմից էլ՝ թոշակառուները չեն կարող կոնսոլիդացվել, ֆիզիկապես ակտիվ չեն, հանրահավաքների չեն մասնակցելու, փողոց չեն փակելու, իսկ պետական ապարատում աշխատող 210-215 հազար հոգին ֆիզիկապես ավելի ակտիվ են և հնարավոր բողոքի գործողությունների ժամանակ կարող են լցվել փողոց։

Մյուս կողմից էլ ժողովրդական խոսք կա՝ «Հարուստը ինչ է իմանում՝ աղքատը ոնց է ապրում» կամ «Կուշտը ոնց իմանա՝ սովածը ոնց է ապրում»։ «Այս մարդը հիմա պալատում է ապրում ու վայելում է, այսպես ասած, արքայի կարգավիճակից բխող նյութական բարքերը։ Նա ապրում է երջանկության մեջ, վայելում է իր շրջապատող թանկարժեք ավտոմեքենաները, 500-600 հոգանոց պահապանների դրդող շարասյունը՝ թիկնազորներ, ոստիկաններ։ Նրա հագի վերջին կոստյումների գները 2-3 հազար դոլարից պակաս չեն։ Այս մարդը ինչ իմանա՝ ինչ խնդիրների առաջ են կանգնում թոշակառուները»։

Նա նաև ընդգծեց, որ եկեղեցու դեմ պայքարի այս ամբողջ գործողությունները, «զազրելի ներկայացումները», արվում են նրա համար, որ թոշակառուների ձայնը չլսվի։ «Այս ամբողջ այլանդակությունները, այս գարշելի կրկեսը արվում է նրա համար, որ հասարակությունը շեղվի այս թեմաներից, որ այդ մարդկանց ձայնը չլսվի»։

Նա ընդգծեց, որ 2018 թվականին միջին թոշակը կազմել է 40 000 դրամ, 2025 թվականին՝ 49 000 դրամ։ 2018-ին նախարարների աշխատավարձերը 360 000 դրամ էին, իսկ այժմ բարձրացել են մինչև 1.5 միլիոն՝ միայն աշխատավարձը, ոչ պարգևավճարը։ Սա այն դեպքում, երբ պարենային զամբյուղի մեջ առանձին խոշոր խմբերում, օրինակ՝ կաթնամթերքի խմբում, 60-ից մինչև 120% գնաճ կա։ Ըստ նրա՝ թոշակառուներն ակնհայտորեն սկսել են ապրել 3-4 անգամ ավելի վատ։